Կովկաս և Հարավարևելյան Եվրոպա

2016 թվականից ի վեր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի տարածաշրջանային գրասենյակը (Թբիլիսի) համակարգում  է Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի գրասենյակների աշխատանքը  և երկրների միջև համագործակցությունը։ Նշված տարածաշրջանում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը գործունեություն է ծավալում Հայաստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում և Կոսովոյում։ 

Շրջանակային պայմանները եւ  աշխատանքի հիմնական ուղղվածությունը Կովկասում

Խորհրդային միության անկումից հետո Կովկասում սկիզբ առավ քաղաքական և տնտեսական բարեփոխումների մի գործընթաց, որը դեռ շարունակվում է և ուղեկցվում տարբեր խնդիրներով։ Կայուն ժողովրդավարական համակարգերի և գործունակ շուկայական տնտեսությունների  ստեղծման ճանապարհին մեր գործընկեր երկրների՝ Հայաստանի և  Վրաստանի բնակչության մի զգալի մաս ապրում է աղքատության և բարձր գործազրկության պայմաններում։ Դրա արդյունքում ստեղծված անհեռանկար իրավիճակը հանգեցնում է  զանգավածային  արտագաղթի։ 

Միևնույն ժամանակ տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւորագույն նախադրյալներից մեկը աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխանելն է և այս առումով մասնագիտական վերապատրաստումների մեծ կարիք կա: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալն աջակցում է հայաստանյան և վրաստանյան իր գործընկերներին արդյունավետ  շուկայամետ  ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մշակաման և իրականացման գործում՝ համագործակցելով  թե՛ կառավարությունների, թե՛ քաղաքացիական հասարակության հետ: 

Շրջանակային պայմանները եւ աշխատանքի հիմնական ուղղվածությունը Հարավարևելյան Եվրոպայում

Հարավսլավիայի փլուզումից հետո Կոսովոն ու Բոսնիան և Հերցեգովիննան բախվել եմ  նույն խնդիրներին, որոնք շատ տարբեր չեն  Հայաստանի և Վրաստանի իրավիճակից: Այստեղ ևս մինչ օրս առկա է Կովկասում. աղքատության և գործազրկության բարձր մակարդակ, հուժկու աշխատանքային միգրացիա և որպես տարածաշրջանի առանձնահատկություն` ազգամիջյան հակամարտություններ։ 

Հետևաբար Հարավարևելյան Եվրոպայի գործընկեր երկրներում մեր հիմանական նպատակներն են մեծահասակների կրթության առկա կառույցների արդիականացումը, մեծահասակների կրթության հասանելիության ապահովումը ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։ Խոսքը վերաբերում է  այնպիսի միջամտությունների,  որոնք

  • ազգային եւ միջազգային աշխատաշուկաներում աշխատողների համար ավելի լավ հնարավորություններ են ստեղծում,
  • խրախուսում են հանդուրժողականությունը եւ քննադատական մտածողությունը որպես ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հիմքեր
  • ընդլայնում են խոցելի խմբերի և մասնավորապես անապահով անձանց սոցիալական ինտեգրումն ու մասնակցությունը:

Հարավարևելյան Եվրոպայի ինտեգրումը Եվրամիությանը նույնպես հատուկ ուշադրության է արժանանում։ Քաղաքացիական հասարակության և պետական կառավարման ոլորտի մեր գործընկերների փորձառությունը կրթության տեսանկյունից ԵՄ-ի հետ մերձեցման հնարավորությունների և մարտահրավերների մասով բավական տարբեր են։ Հաշվի առնելով այս իրողությունը` Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը նպաստում է Հարավարևելյան Եվրոպայի եւ եվրոպական գործընկերների միջև փորձի փոխանակմանը։ Հատուկ մշակված ուսուցողական այցերի, միջազգային համաժողովների և Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի միջոցով Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը առաջարկում է տեխնիկական փորձագիտություն և աջակցում համակարգի վերակառուցմանը, որտեղ յուրաքանչյունը կունենա կրթություն ստանալու հնարավորություն։    

Համագործակցություն տարածաշրջանային մակարդակում

Տարածաշրջանային մակարդակում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը նպաստում է Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ փորձի փոխանակմանը համատեղ նախագծային աշխատանքների, կանոնավոր հանդիպումների և այլ միջոցառումների միջոցով:

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։