ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ

Ամփոփ նկարագիր  

Մարզերի անհամաչափ զարգացումը շարունակում է լրջագույն խնդիր մնալ Հայաստանի Հանրապետության համար: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը ունեն աղքատության առավել բարձր մակարդակը: Այդուհանդերձ, այստեղ առկա է նաև զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ, որը տնտեսության արագ զարգացող ոլորտներից մեկն է և Հայաստանի Կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն։ ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագրի նպատակն է նպաստել այս մարզերի ներառական և կայուն զարգացմանը` օժանդակելով ընտրված կլաստերներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու առկա նյութական և ոչ նյութական արժեքները՝ ներառյալ բնության, մշակութային և մարդկային ռեսուրսները, ինչը կնպաստի մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կբարձրացնի շրջակա միջավայրի մասին իրազեկվածության մակարդակը: Այս բոլոր աշխատանքների իրականացման նպատակով կձևավավորվեն համագործակցային մոտեցումներ տեղական իշխանությունների, ՔՀԿ-ների, մշակութային և կրթական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի միջև: 

Եվրամիության աջակցությամբ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) և գործընկերները իրականացնում են ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը, որը նպատակուղղված է ՀՀ Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը:

Գործողությունների ամփոփ նկարագիր 

Շուրջ 120 ՔՀԿ-ներ կվերապատրաստվեն` ուժեղացնելով համայնքանպաստ մշակութային, բնապահպանական և զբոսաշրջային նախագծերի մշակման և իրականացման իրենց կարողությունները: Վերապատրաստված ՔՀԿ-ներին կտրամադրվեն մրցակցային դրամաշնորհներ՝ տեղական զբոսաշրջության զարգացմանը նպաստող 9 պիլոտային նախագծերի իրականացման և 10 սոցիալական ձեռնարկությունների հիմնման համար: Դպրոցների և բուհերի 600 աշակերտներ և ուսանողներ կվերապատրաստվեն՝ ձեռք բերելով համայնքային ներգրավվածության հմտություններ, ինչպես նաև կիրականացնեն մշակութային և զբոսաշրջային նոր միջոցառումներ և նախագծեր իրենց համայնքներում: Վեց թանգարաններ կվերապատրաստվեն և աջակցություն կստանան ժամանակակից մուլտիմեդիա ցուցադրություններ ստեղծելու և հաղորդակցման ժամանակակից գործիքներ կիրառելու հարցում, իսկ ընտրված 3 թանգարաններում կստեղծվեն մուլտիմեդիա ցուցադրություններ: Շուրջ 2000 հայաստանցիներ և զբոսաշրջիկներ կմասնակցեն գյուղական փառատոններին և բացօթյա միջոցառումներին, ինչպես նաև շրջիկ ցուցահանդեսներին:  

Երեք մարզերից յուրաքանչյուրում մասնակցային մոտեցմամբ կընտրվի 5 գյուղերից / համայնքներից կազմված մեկ կլաստեր: Կլաստերները Ծրագրի մեջ կներգրավվեն բազմաշահառու խմբերի միջոցով, որոնց կանդամակցեն  մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՀԿ-ների և գործարար ոլորտի ներկայացուցիչները: Վերջիններս կընդգրկվեն որոշումների կայացման, միջոցառումների կազմակերպման և ծրագրի մշտադիտարկման աշխատանքներում: 

Տևողությունը՝ 01/02/2018 – 01/02/2021 (36 ամիս)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 547,026.80 եվրո

ԵՄ ներդրումը՝ 464,972.78 եվրո (85%)

Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ

Իրականացնող գործընկերներ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հայկական ՍԻՎԻՏԱՍ, Թանգարանների աշխատողների և ընկերների ասոցիացիա

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։