Նաղաշ-Լավաշի վերադարձը

Իրինա Թադևոսյանն ապրում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Իրինայի ընտանիքը երկար տարիներ զբաղվել է լավաշ թխելով՝ սկզբից օգտագործելով ավանդական թոնրի տեխնոլոգիան, այնուհետև՝ կիսարդյունաբերական էլեկտրական վառարանը:

Իրինա Թադևոսյանն ապրում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Իրինայի ընտանիքը երկար տարիներ զբաղվել է լավաշ թխելով՝ սկզբից օգտագործելով ավանդական թոնրի տեխնոլոգիան, այնուհետև՝ կիսարդյունաբերական էլեկտրական վառարանը:
Իրինայի խոսքերով Բջնիում երկար տարիներ է, որ ոչ ոք թոնրի լավաշ չէր թխում։ Ինչպես արագ  իր բակում թխվող լավաշի բույրը  հասավ հարևաններին, նույնքան արագ էլ տարածվեց Եվրոպական միությունից օժանդակություն ստանալու մասին լուրը, որի շնորհիվ վերականգնվել է թոնիրը  և պատշգամբը դարձել հյուրընկալության հարմարավետ անկյուն։ 
Քանի որ Իրինայի տունը գտնվում է Բջնիի գլխավոր վայրերից մեկի՝ 11-րդ դարի եկեղեցու հարևանությամբ, նա վստահ է, որ իրենց համայնք այցելող զբոսաշրջիկները չեն կարողանա չգայթակղվել լավաշի բույրով ու անտարբեր անցել իրենց տան կողքով: Իսկ երբ ներս մտան, հաստատ կհամտեսեն  նաև իր և տնեցիների պատրաստծ հայկական ավանդական ուտեստները: 
Թոնրի որոշ սարքավորումներ,  փայտե սեղանն ու աթոռները, այցելուներին կերակուր մատուցելու կավե սպասքն  Իրինային է տրամադրել «Լիկիու Երկիր» ՀԿ-ն՝ «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ»  ծրագրի ենթադրամաշնորհառուն։ 
Ենթադրամաշնորհային նախագծի շրջանակներում ՀԿ-ն գնահատել է Արզական և Բջնի համայնքների սոցիալական իրավիճակը։ Այնուհետև՝ քարտեզագրել է համայնքների սոցիալական ձեռներեցության այն հնարավորությունները, որոնք կարող են սոցիալական նշանակություն ունենալ և նվազագույն ներդրումների միջոցով դրական փոփոխությունների հանգեցնել։
Իրինայի բիզնեսն, անշուշտ, այդպիսն է, քանի որ մշտապես լավաշ և այլ թխվածքներ է տրամադրում համայնքի մանկապարտեզին։ 

 


«ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Հայակական Կարիտաս ՀԿ-ի և Թանգարանների աշխատողների և ընկերների ասոցիաgիայի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։