Արձագանք կորոնավիրուսի ճգնաժամին

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և «Խաչմերուկ»  կրթական-խորհրդատվական կենտրոնի միջև համագործակցությունը տևական է, ամուր և վստահելի:

 

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և «Խաչմերուկ»  կրթական-խորհրդատվական կենտրոնի միջև համագործակցությունը տևական է, ամուր և վստահելի: Այն սկսվել է դեռևս 2007 թվականից և արդեն մեկ տասնամյակից ավել է, ինչ ավելի քան 3000 շահառուներ կենտրոնում ձեռք են բերում անհրաժեշտ հմտությունները: Որպես Շիրակի թեմի հետ փոխկապակցված կենտրոն՝ «Խաչմերուկն» իր շահառուներին առաջարկում է համայնքային ծառայությունների լայն տեսականի՝  ներառյալ երեխաների խնամքի աջակցություն, սոցիալական և հոգեբանական խորհրդատվություն, աջակցություն դպրոցականներին և այլն: Դի-Վի-Վի ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից աջակցություն ստացող մեծահասակների կրթության «Խաչմերուկ»  կրթական-խորհրդատվական կենտրոնը միշտ գտնվում է համայնքային աջակցության առաջնագծում, և կարողանում է արագ մոբիլիզացվել ճգնաժամային իրավիճակներում: Հայաստանում, երբ կորոնավիրուսի տարածումը հասավ նաև հանրապետության երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի, մեր գործընկերներից ընդամենը մի քանի օր պահանջվեց իրավիճակի սկզբնական ցնցումը հաղթահարելու և արագ անցնելու այն գործին, ինչը նրանց մոտ ամենալավն է ստացվում։ Նրանց բազմակողմանի հակազդեցությունը աջակցություն է ստացել բոլոր նվիրատուների՝ այդ թվում եկեղեցու և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից։

Կենտրոնն այս իրավիճակը հաղթահարելու համար անում է լավագույնը․ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց մինչև կառավարության սոցիալական քաղաքականությունը բացատրելը և հիվանդանոցների համար դիմակներ և անկողնային պարագաներ կարելը։

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությունը հնարավորություն է տվել Կենտրոնին ներգրավել իրենց կարուձևի  դասընթացների բոլոր մասնակիցներին և սովորեցնել նրանց նոր հմտություններ՝ այս իրավիճակում այդքան անհրաժեշտ դիմակները և անկողնային պարագաներ կարելու համար:

Զատկի տոնին ընդառաջ՝ կենտրոնի դասընթացավարները պատրաստել էին տեսանյութեր Զատկի ձվի գունազարդման և տորթի թխման վերաբերյալ՝ անվճար առցանց վարպետության դասեր տալու իրենց շահառուներին:

Մի քանի շաբաթվա ընթացքում դասընթացավարները կմասնակցեն Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից առաջարկվող առցանց դասընթացին՝ սովորելու համակցված ուսուցման (blended learning) մասին՝ իրենց դասընթացները հարմարեցնելով ժամանակի պահանջին:

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։