Եվրոպական միությունը ֆինանսավորում է տեղական զբոսաշրջային նախաձեռնությունները Հայաստանի Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում

ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագրի շրջանակներում ընդհանուր 60․000 եվրոյի չափով ԵՄ ֆինանսական աջակցություն կստանան մարզային 8 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագրի շրջանակներում  ընդհանուր 60․000 եվրոյի չափով ԵՄ ֆինանսական աջակցություն կստանան մարզային 8 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որպեսզի ուսումնասիրեն իրենց տարածաշրջանի բնական, մշակութային և պատմական ռեսուրսները և մշակեն նոր զբոսաշրջային երթուղիներ,  հավաքագրեն պատմություններ և ավանդազրույցներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպեն սպասարկման ոլորտի աշխատակիցների համար, մշակեն զբոսաշրջության առաջխաղացման ռազմավարություններ, իրագործեն բնապահպանական իրազեկման միջոցառումներ և այլն։ 

2019 թվականի հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը, որով մեկնարկ տրվեց 8 նախագծերի իրականացման աշխատանքներին ՀՀ Կոտայքի (4 նախագիծ), Գեղարքունիքի (3 նախագիծ) և Շիրակի (1 նախագիծ) մարզերում։ Ենթադրամաշնորհ ստացած ութ ՔՀԿ ներկայացուցիչներ պայմանագիր կնքեցին Ծրագրի գլխավոր իրականացնող մարմնի՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ։ Արարողությանը ներկա էր նաև Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչը։ Միջոցառումը մեկնարկեց պաշտոնական ելույթներով, որից հետո ներկայացվեցին նախագծերը։ 

ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը նպաստում է ՀՀ Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ներառական և կայուն զարգացմանը` օժանդակելով ՔՀԿ-ներին / տեղական շահառուներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու ընտրված կլաստերներում առկա բնական, մշակութային և մարդկային ռեսուրսները, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կբարձրացնի շրջակա միջավայրի մասին իրազեկվածության մակարդակը: 

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) և գործընկերների կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ 

VHS DVV International LogoBMZ Logo