Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը Հայաստանում

Մայիսի 18-19-ին Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակներում Հայաստանի 4 թանգարաններ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և Գյութե ինստիտուտի աջակցությամբ հանդես եկան կրթական ծրագրերով:

Մայիս 18-19-ին Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակներում Հայաստանի 4 թանգարաններ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և Գյութե ինստիտուտի աջակցությամբ հանդես եկան կրթական ծրագրերով:  

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) այս անգամ դուրս եկավ թանգարանի պատերի սահմաններից` ընդառաջ գնալով նոր այցելուներին: Միջոցառումն անց կացվեց Doubly Tree by Hilton հյուրանոցում: Այցելուներին ներկայացվեցին թանգարանի նկարիչների ստեղծագործությունների վերատպությունները, թանգարանի աշխատակիցը վարեց դասախոսություն, որին հաջորդեց բաց նկարչության դաս: 

Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը միացավ ընդարձակ ծրագրով.  Ֆոտոցուցահանդես «Տարազlike», վարպետաց դաս, պարային ֆլեշ-մոբ, տեսաֆիլմ «#Proshyan4», թեյախմություն  ինքնաեռով, բացօթյա կինոդիտում և այլն:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում (Դսեղ) կազմակերպվեց գերմանացի գրողների ստեղծագործությունների ընթերցանություն, խաղեր և մրցույթներ: Այցելուները թանգարանից հեռացան նվերներով` միջոցառման շրջանակներում պատրսատված Վ. Գյոթեի բանաստեղծություններով բացիկներով` գերմաներեն և Հ. Թումանյանի կողմից թարգմանված հայերեն տարբերակներով:

Երկրաբանական թանգարանի միջոցառումը  նախորդ տարվա «Օբսիդիանի ճանապարհը...» խորագիրը կրող գիտաճանաչողական արշավի  շարունակությունն էր, որը նույնպես կայացել էր Դի-Վի-Վի Ինթերնեյշանլի աջակցությամբ: Այս տարի միջոցառումն անցկացվեց թանգարանի տարածքում` վարպետության դասի ձևաչափով.  այցելուներն իրենց ձեռքով պատրաստեցին զարդեր` սովորելով բնական քարերը համատեղել մետաղների հետ: 

VHS DVV International LogoBMZ Logo