Ծանոթանալով գերմանական մեծահասակների կրթության կենտրոնների փորձին. Հայաստանի մասնագետների այցը Գերմանիա

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հրավերով Հայաստանի մեծահասակների կրթության ոլորտի տասներկու մասնագետներ հոկտեմբերի 7-10-ը ուսումնական այցով մեկնել են Գերմանիա ՝ ծանոթանալու Գերմանիայի մեծահասակների կրթության կենտրոնների համակարգին, ինչպես նաև մեծահասակների կրթության գերմանական և եվրոպական քաղաքականությանն ու հայեցակարգերին:

Ուսումնական այցի մասնակիցների այցը Ախենի քաղաքապետարան

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի  հրավերով Հայաստանի  մեծահասակների կրթության ոլորտի տասներկու մասնագետներ հոկտեմբերի 7-10-ը ուսումնական այցով մեկնել են Գերմանիա ՝ ծանոթանալու Գերմանիայի մեծահասակների կրթության կենտրոնների համակարգին, ինչպես նաև մեծահասակների կրթության գերմանական և եվրոպական քաղաքականությանն ու հայեցակարգերին:


Մասնակիցները ներկայացնում էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի գործող և ապագա գործընկեր կառույցները, ներառյալ՝  մեծահասակների կրթության մի շարք կենտրոններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք զբաղվում են թանգարանային կրթության, լրատվամիջոցների գրագիտության կամ կանանց հզորացման և այլ հարցերով:


Մասնագետների խումբը այցելեց մեծահասակների կրթության մի շարք կենտրոններ՝ (Բոնի, Ռայն Զիգի և Ախենի կենտրոններ)՝ տեսնելու վայրերի, շահառուների և ծրագրերի բազմազանությունը: Այս այցերի ընթացքում մասնակիցները գերմանացի գործընկերների հետ կիսում էին իրենց  փորձը կենտրոնների կազմակերպչական կառուցվածքների, դրանց ֆինանսավորման և կրթական ծրագրերի և այլ ոլորտում:


Մեկ այլ կարևոր թեմա էր ազգային ցանցի ստեղծումը, որը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի 2019-2021 թվականների  հիմնական նպատակներից մեկն է: Այս առումով լավագույն փորձի օրինակ ծառայեց Մեծահասակների կրթության գերմանական ասոցիացիան (Deutscher Volkshochschul-Verband e.V.): 

Մասնագիտական կրթության և վերապատրաստման դաշնային ինստիտուտի(BIBB), Ախենի քաղաքապետարանի և մեծահասակների կրթության գերմանական ինստիտուտի (DIE) քննարկումները կենտրոնացած էին մեծահասակների կրթության քաղաքականության մշակման վրա՝ եվրոպական, գերմանական և տեղական մակարդակներում, ինչպես մեծահասակների կրթության փաստահեն քաղաքականության վրա: Բացի այդ, Գերմանիայի պատմության թանգարան այցելությունը օրինակ ներկայացրեց այն մասին, թե ինչպես կարելի է պատմությունը ներկայացնել   ստեղծագործև ոչ ավանդական եղանակներով ՝ մեծահասակների համար կրթական ծրագրերի միջոցով:


Ճանապարհորդության ավարտին մասնակիցները կարևորեցին  կառավարության կողմից տարբեր մակարդակներում (Դաշնությունից մինչև քաղաքապետարան) աջակցություն ստացող մեծահասակների կրթության կենտրոնների մասին տեղեկատվություն ստանալու փաստը: Խմբի շատ անդամներ տպավորված էին նաև Գերմանիայում երկրորդ հնարավորությունների կրթության հայեցակարգով և ցանկություն հայտնեցին ապագայում Գերմանիայի գործընկերներից ավելին սովորել այդ ոլորտի վերաբերյալ: 


Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը շարունակելու է իր համագործակցությունը այս կազմակերպությունների հետ ցանցային աշխատանքներում, որը կծառայի որպես փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և, ի վերջո, մեծահասակների կրթության ջատագովության համար:
 

VHS DVV International LogoBMZ Logo