«Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի ամփոփիչ աշխատաժողով Հայաստանում

Դեկտեմբերի 10-11-ին «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները Երևանում մասնակցեցին ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին:

Participants of the workshop in Armenia

Դեկտեմբերի 10-11-ին «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները Երևանում մասնակցեցին ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին:

Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է 2018 թ. հունիս-դեկտեմբերի ամիսներին: Ծրագրի նպատակն է  դատապարտյալների վերասոցիալականացման և վերաինտեգրամն համար բանտային կրթության զարացման գործում ՔՀԿ-ների կարողությունների հզորացումը: 

Ծրագիրն իրականացվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և գործընկերի (Հայաստան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) կողմից, որոնք բոլորը Բանտային կրթության միջազգային ցանցի անդամներ են: Հիմնվելով 2017 թվականին՝ ցանցը հիմնականում գործում է Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում: Այն կազմված է ինչպես ՔՀԿ-ներից և պետական կառույցներից, այնպես էլ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գրասենյակներից:

Ծրագրի սկզբում բոլոր գործընկերների համար կազմակերպվեց շահերի պաշտպանության  աշխտաժողով: Այնուհետև ծրագրի մասնակիցները իրենց երկրներում կազմակերպեցին տարբեր արշավներ, այդ թվում ՝ շահերի պաշտպանության միջոցառումներ և նախաձեռնություններ՝ ցուցահանդեսներից մինչև ֆիլմերի ցուցադրութուն, գրքի ներկայացում կամ կենդանի գրադարան, որտեղ դատարապարտյալները պատմում էին իրենց անձնական պատմությունենրը: Ի լրումն այս ամենին՝  թեմային վերաբերյալ կազմակերպվեցին նաև ազգային կլոր-սեղան քննարկումներ:

Հայաստանի երկօրյա աշխատաժողովի ժամանակ մասնակիցները ներկայացրին իրենց կատարած աշախատանքները և գնահատեցին ծրագրի արդյունավետությունը: Ընդհանուր համաձայնությունն այն էր, որ միջոցառումների հաջողությունը հիմանականում կապված էր ընտրված ստեղծարար ձևաչափեր և դատապարտյանլների ընդգրկման հետ: 

Աշխատաժողովի ընթացքում պրն. Հորսթ Ֆիշերը՝ Բրանդենբուրգի Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, կիսվեց  դատապարտյանլների կրթության ապահովման և և զբաղվածության հնարավորությունենրի գերմանական փորձով:

Պրն. Սուրեն Քրմոյանը՝ ՀՀ Արդարադատության փոխնախարարը, կարևորեց բանատային կրթության վերաբերյալ միջազգային ծրագրերը, մասնավորապես՝ տարբերի երկրների փորձի փոխանակումը և բանտային կրթության վերաբերյալ ստեղծարար ձևաչափերի կիրառումը: 

2019 թվականին Բանտային կրթության միջազգային ցանցը շարունակելու է իր գործունեությունը՝ կենտրոնանալուվ ծրագրի ընթացքում ստեղծված կայքի զարգացման և պահպանման վրա, ինչպես նաև ուժեղացնելով ցանցի անդամ երկրների ներկայացուցիչների կարողությունները: 

VHS DVV International LogoBMZ Logo