Մարտի 2019

«Մեծահասակների ուսուցման և ուսումնառության խաղեր» մեթոդական ձեռնարկի շնորհանդես և դասընթացավարների ակումբի հանդիպում

Մարտի 29-ին տեղի է ունեցավ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի նախաձեռնած Դասընթացավարների ակումբի այս տարվա առաջին հանդիպումը և «Մեծահասակների ուսուցման և ուսումնառության խաղեր» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:

Մարտի 29-ին տեղի է ունեցավ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի նախաձեռնած Դասընթացավարների ակումբի այս տարվա առաջին հանդիպումը, որի ընթացքում ուրվագծվեցին 2019թ․ հիմնական անելիքները: 

Հանդիպումը նշանավորվեց «Մեծահասակների ուսուցման և ուսումնառության խաղեր» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսով։ Ձեռնարկը կազմվել է Վարուժան Ավանեսյանի և Ռուզաննա Մելյանի կողմից՝ «Եմ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում: Ձեռնարկում ներկայացված են խաղային վարժությունների արդյունավետ կիրառմանն ուղղված հիմնական տեղեկություններ, որոնք ակտիվ և ինտերակտիվ դասավանդման հմտություններ կհաղորդեն ինչպես մեծահասակներին, այնպես էլ ցկյանս ուսումնառության ոլորտում դասավանդողներին և վերապատրաստողներին:

VHS DVV International LogoBMZ Logo