Ապրիլի 2019

«Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում» գրքի շնորհանդես

Ապրիլի 13-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ «Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում» գրքի շնորհանդեսը:

Ապրիլի 13-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ «Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում» գրքի շնորհանդեսը:  Գիրքը կազմված է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ ստեղծված Բանավոր պատմության կենտրոնի ուսանողների  հոդվածներից: Հոդվածներում  բարձրաձայնվում են տարբեր խմբերին (կանանց, փախստականների, ուսուցիչների, ցեղասպանության երկրորդ և երրորդ սերունդների, պատերազմին մասնակցած զինվորների, Հայաստանում բնակվող թուրքերի) կամ իրադարձությունների (Ապրիլյան պատերազմ, Թավշյա հեղափոխություն) և երևույթների (խորհրդային շրջանում կրոնական պատկերացումների և ծեսերի) հետ կապված մինչ օրս գրեթե չբարձրաձայնված խնդիրներ, որոնց միավորում է հետազոտական հիմնական մեթոդը՝ բանավոր պատմությունը: 

Գիրքը կարող եք ձեռք բերել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գրասենյակից կամ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից: 

VHS DVV International LogoBMZ Logo