Հունիսի 2018

«ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի մեկնարկ և հանրային քննարկում

Սույն թվականի հունիսի 14-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի նիստերի դահլիճում հանրային քննարկմամբ մեկնարկեց Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրը:

 

Սույն թվականի հունիսի 14-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի նիստերի դահլիճում հանրային քննարկմամբ մեկնարկեց Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրը: Հանրային քննարկմանը ներկա էին շուրջ 50 մասնակիցներ, այդ թվում՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքային տնտեսական զարգացման պատասխանատուներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին Ծրագիրը, այնուհետև կազմակերպվեց հանրային քննարկում, որի ընթացքում մասնակիցները դուրս բերեցին ինը կլաստերներ /Արփի, Ախուրյան, Արթիկ, Մարմաշեն (2), Անի, Ազատան, Ամասիա, Սարապատ/, որտեղ առկա է զբոսաշրջության զարգացման ներուժ և որտեղ կարող են իրականացվել Ծրագրի աշխատանքները: Ծրագրի հաջորդ փուլում կընտրվի մեկ կլաստեր՝ բազմաշահառու մարզային խմբի հետ քննարկումների և տեղերում այցելությունների արդյունքում: Բազմաշահառու խմբին մարզային մակարդակում կանդամակցեն մարզպետարանի, ՔՀԿ-ների և գործարար ոլորտի ներկայացուցիչները: Վերջիններս կընդգրկվեն որոշումների կայացման, միջոցառումների կազմակերպման և ծրագրի մշտադիտարկման աշխատանքներում: Կլաստերի ընտրությունից հետո այս խմբին կմիանան նաև համայնքային մակարդակի շահառուներ։

«ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Հայկական ՍԻՎԻՏԱՍ ՀԿ կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է (2018 թվականի փետրվարից 2021 թվականի փետրվար): Ծրագրի բյուջեն կազմում է 547,000 եվրո:

Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության, համայնքային զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ: 

Ծրագրի ընթացքում Շիրակի մարզի շուրջ 40 ՔՀԿ-ներ կվերապատրաստվեն` ուժեղացնելով համայնքանպաստ մշակութային, բնապահպանական և զբոսաշրջային նախագծերի մշակման և իրականացման իրենց կարողությունները: Վերապատրաստված ՔՀԿ-ներին կտրամադրվեն մրցակցային դրամաշնորհներ՝ տեղական զբոսաշրջության զարգացմանը նպաստող 3 պիլոտային նախագծերի իրականացման և մինչև 4 սոցիալական ձեռնարկությունների հիմնման համար: Դպրոցների և բուհերի մոտ 200 աշակերտներ և ուսանողներ կվերապատրաստվեն՝ ձեռք բերելով համայնքային ներգրավվածության հմտություններ, ինչպես նաև կիրականացնեն մշակութային և զբոսաշրջային նոր միջոցառումներ և նախագծեր իրենց համայնքներում: Երկու թանգարաններ կվերապատրաստվեն և աջակցություն կստանան ժամանակակից մուլտիմեդիա ցուցադրություններ ստեղծելու և հաղորդակցման ժամանակակից գործիքներ կիրառելու հարցում, իսկ ընտրված 1 թանգարանում կստեղծվի մուլտիմեդիա ցուցադրություն: Շուրջ 2000 հայաստանցիներ և զբոսաշրջիկներ կմասնակցեն գյուղական փառատոններին և բացօթյա միջոցառումներին, ինչպես նաև շրջիկ ցուցահանդեսներին: 

VHS DVV International LogoBMZ Logo