Նոյեմբերի 2018

Տեղի ունեցավ ՊԱՏ հայ թուրքական սահմանում գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Ա. Մուրադյանի «ՊԱՏ հայ թուրքական սահմանում» գրքի շնորհանդեսը: Գիրքն արտացոլում է «Գործելով միասին» հայ-թուրքական ծրագրի երկշաբաթյա ճամփորդության անցքերը:

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Ա. Մուրադյանի ՊԱՏ հայ թուրքական սահմանում  գրքի շնորհանդեսը: Գիրքն արտացոլում է «Գործելով միասին» հայ-թուրքական ծրագրի երկշաբաթյա ճամփորդության անցքերը: Տեքստում տեղ գտած օրագրային նոթերը վավերագրություններ են 20 հայ և թուրք երիտասարդների, ինչպես նաև՝ հայ, թուրք և գերմանացի կազմակերպիչների համատեղ ճամփորդության ընթացքի մասին Հայաստանի մի քանի քաղաքներում ու վայրերում:  

Ի սկզբանե նախատեսված էր, որ գիրքը պետք է լույս տեսնի լեզուներով՝ հայերեն, անգլերեն և թուրթերեն: Սակայն բովանդակության վերեբերյալ գերմանացի և թուրք գործընկերին հետ երկար բանակցությոններից հետո որոշվեց, հրատարակել միայն հայերեն տարբերակը: Միևնույն ժամանակ, չեն տպագրվել նաև թուրք գրողի նոթերը նույն ծրագրի մասին: 

Շնորհանդեսը տեղի ունեցավ յուրահատուկ ձևաչափով՝ Երևան-Գյումրի արագընթաց գնացքում, որտեղ հյուրերը բարձրաձայն կարդացին գրքի մի քանի հատվածներ, որոնք ներկայացնում են թե ծրագրի ընթացքը, ծրագրի մասնակիցներին, տարբեր ընկալումները մեկ դար առաջ տեղի ունեցածի մասին, ինչպես նաև հեղինակի մոտորումները խնդրի  շուրջ:   Գրքում ներառված է երկու հորինվածք ՝  Գյումրի-Կարս վիրտուալ գնացքում տեղի ունեցող դեպքերը, ինչպես նաև Ցեղասպանուհու կերպարը:

 Գյումրի քաղաքում՝ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում:  տեղի ունեցավ գրքի պաշտոնական ներկայացումը,  որն ուղեկցվում էր թեյախմությամբ: Հյուրերը և ծրագրի մասնակիցները ծավալեցին քննարկում՝ ծրագրի իրական դեպքերի և դրանք ներկայացնող գեղարվեստական արտահայտչամիջոցների վերաբերյալ:

Գրքի թվային տարբերակը կարող եք գտնել այստեղ:

VHS DVV International LogoBMZ Logo