Օգոստոսի 2018

Հանրային քննարկում` «Սոցիալական արդարությունը կրթության ոլորտում» թեմայով

Օգոստոսի 29-ին Լոռու մարզի շուրջ հարյուր աշակերտ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հավաքվել էին Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում՝ մասնակցելու Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) կողմից իրականացվող «Սոցիալական արդարությունը կրթության ոլորտում» թեմայով հանրային քննարկմանը:

Օգոստոսի 29-ին Լոռու մարզի շուրջ հարյուր աշակերտ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հավաքվել էին Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում՝ մասնակցելու Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) կողմից իրականացվող «Սոցիալական արդարությունը կրթության ոլորտում» թեմայով հանրային քննարկմանը: Ինչպես Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը, այնպես էլ գոծընկեր կազմակերպություններ ԿՔՆ-ն և Հայաստանի մանուկներ հիմնադրամը կարևորում են մասնակցայնության սկզբունքը քաղաքականության  մշակման և որոշումների կայացման գործընթացում: Այդ տեսանկյունից երեխաների կարծիքների վերհանումը և բարձրաձայնումը մեծ նշանակություն ունի կրթության ոլորտում սոցիալական արդարության հաստատման գործում: Կրթության մեջ սոցիալական արդարության սկզբունքը երեխաներին ներկայացվեց ինտերակտիվ տարբեր մեթոդներով, խաղերով, տեխնոլոգիաների օգտագործմամբ,  հարց ու պատասխանի միջոցով: Միջոցառումը վարում էին ԿՔՆ հիմնադիր անդամներ Վահրամ Սողոմոնյանը, Լուսինե Խառատյանը և Միշա Թադևոսյանը: 

VHS DVV International LogoBMZ Logo