Օգոստոսի 2018

Ավարտվեց «Curriculum GlobALE-ի կիրառման հիմունքները մեծահասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում» խորագրով վեցօրյա դասընթացը

2018 թ. օգոստոսի 6-12-ը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց և համաֆինանսավորեց «Curriculum GlobALE-ի կիրառման հիմունքները մեծահասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում» խորագրով վեցօրյա դասընթաց:

2018 թ. օգոստոսի 6-12-ը  Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց  և համաֆինանսավորեց «Curriculum GlobALE-ի կիրառման հիմունքները մեծահասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում» խորագրով վեցօրյա դասընթաց:  Մասնակիցները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ մշակույթի պահպանումից մինչև հաղորդակցություն, էկոտուրիզմից մինչև հաճախորդների սպասարկում, նախագծերի մշակում և այլն: Նրանց բոլորին միավորում էր մեծահասակների հետ աշխատելու, նրանց համար կրթական ծրագրեր մշակելու և իրականացնելու փորձառությունը: Դասընթացի յուրաքանչյուր օր նվիրված էր  մեծահասակների կրթության կազմակերպման տեսության և պրակտիկայի կարևոր սկզբունքներին և մոտեցումներին, որոնք ներկայացվեցին Բելառուսից ժամանած փորձագետ-դասընթացավարներ Ալյոնա Լուգավցովայի և Սերգեյ Լաբոդայի կողմից: Յուրաքանչյուր օր առանձնահատուկ էր ստացած տեսական ու գործնական գիտելիքի որակով, կիրառված մեթոդների բազմազանությամբ, ուսանելի հետադարձ կապով: Ինչպես մասնակիցներն էին նշում, առավել անգնահատելի են ձեռք բերված մարդկային և պրոֆեսիոնալ կապերը, մասնագիտական ցանցը, հետագա համագործակցության ակնկալիքը:

VHS DVV International LogoBMZ Logo