Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը Հայաստանում

Մեր մասին

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի  հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2002թ և այդ ժամանակվանից  ի վեր դարձել է Հայաստանում մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ներդրման և զարգացման  առանցքային դերակատար: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստանի գործունեությունը միտված է ինչպես քաղաքականության և համակարգային փոփոխություններին, մեծահասակների կրթության նախաձեռնությունների և ծրագրերի ներդրմանը, այնպես էլ կազմակերպությունների և մասնագետների կարողությունների զարգացմանը։ Այսպես, հետևելով Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գլոբալ ռազմավարությանը, կազմակերպությունը Հայաստանում ևս կարևորում է մեծահասակների համար ոչ ֆորմալ կրթական հնարավորությունների ապահովումը՝ թիրախավորելով բնակչության անապահով խմբերին, հիմնելով մեծահասակների կրթության կենտրոններ և աջակցելով մեծահասակների կրթության ասոցացիաներին: Այս հայեցակարգերի մասին իրազեկության բարձրացումը և համագործակցության ընդլայնումը քաղաքականություն մշակողների, պետական և ոչ պետական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աշխատանքի կարևորագույն ուղեծիրն է։ 

Դի-Վի-Վի Հայաստանն իր հիմնական ֆինանսավորումը ստանում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունից։ Քաղաքացիական կրթությանն ու երկխոսությանը/հաշտեցմանն ուղղված որոշ ծրագրեր ֆինանսավորվում են նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Դի-Վի-Վի Հայաստանն աշխատում է միկրո, մակրո, մեզո մակարդակներում՝ առաջնորդվելով եռամյա ծրագրային պլաններով (2003-2005, 2006-2008, 2009-2011, 2012-2014, 2016-2018):  

Դի-Վի-Վի Հայաստանի ծրագրացանկին ավելացել են ոչ ֆորմալ կրթության այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են քաղաքացիական կրթությունը (տրավմատիկ անցյալին և բանավոր պատմությանը վերաբերող ծրագրերի և հանրային քննարկումների միջոցով) և մշակութային կրթությունը (մեծահասակների կրթությունը թանգարաններում): 


Մեր գործունեության որոշ մանրամասներ

  • Մենք աշխատում ենք պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության առանցքային արժեքներն ու փիլիսոփայությունը հասարակության լայն շրջանակներում խրախուսելու և տարածելու համար։ 
  • Մեծահասակների կրթության, ցկյանս ուսումնառության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքն առավել դյուրացնելու և սոցիալական գործընկերություններ խթանելու նպատակաով Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակն աջակցում է Մեծահասակների կրթության ասոցիացիային և Ցկյանս ուսումնառության լիգային։  
  • Դի-Վի-Վի Հայաստանի աջակցությամբ Հայաստանի մարզերում հիմնվել են երեք (ներկայումս գործում են երկուսը) Մեծահասակների կրթության կենտրոններ, որոնք տեղի խոցելի բնակչությանը տրամադրում են մասնագիտական վերապատրաստում և ընդհանուր խորհրդատվություն աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու նպատակով։ 
  • Մենք համագործակցում ենք հայաստանյան թանգարանների հետ՝ նորարար կրթական ծրագրերի ներդրման նպատակով։ Այս ծրագրերը կյանքի կոչելու համար կազմակերպվում են թանգարանների աշխատակիցների վերապատրաստումներ, ուսուցողական այցեր և հատկացվում են փոքր դրամաշնորհներ թանգարանների կողմից առաջարկված լավագույն ծրագրերի իրականացման համար։ 
  • Մենք աշխատում ենք տեղական և տարածաշրջանային գործընկերների հետ տրավմատիկ անցյալի և հաշտեցման թեմաներով՝ փորձ անելով խրախուսել լայնածավալ հանրային քննարկումներ բազմապիսի վիճահարույց հարցերի շուրջ, որոնց հետ մեր հասարակությունը պետք է առերեսվի՝  ապագայում դրանց թողած հետևանքներից ձերբազատվելու  համար։ 
  • Մենք աջակցում ենք սոցիալական և կրթական լայն շրջանակներին վերաբերող տպագիր, և՛ թվային մասնագիտական գրականության հրապարակայնացմանը:
  • Մենք տարբեր ձևաչափերի քննարկումներ, բանավեճեր և դասախոսություններ ենք կազմակերպում՝ խթանելով համայնքային և ազգային  զարգացումներում հասարակության ներգրավումը:


Մեր ձեռքբերումներն  ու արդյունքերը
 

  • 2017թ․  հունիսի 17-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը նշեց իր հիմնադրման 15-րդ տարելիցը շուրջ 100 գործընկերների և մասնակիցների հետ:
  • Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը Դի-Վի-Վի Հայաստանի   և այլ շահագրգիռ կողմերի  հետ համատեղ մշակվել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ճանաչման» մասին հայեցակարգ, ներդրվել են կարճաժամկետ ոչ ֆորմալ դասընթացներ քոլեջներում: 
  • 2007-2010 թթ․ Դի-Վի-Վի Հայաստանի և Մեծահասակների կրթության ասոցիացիայի համագործակցության արդյունքում տեղի ունեցավ «Մեծահասակների կրթությունը և ցկյանս ուսումնառությունը Հայաստանում» խորագրով առաջին ազգային համաժողովը, որին հաջորդեցին ամենամյա Մեծահասակների կրթության շաբաթները, «Ցկյանս ուսումնառություն» ամսագրի տպագրությունը և մի շարք այլ միջոցառումներ։ 2012-ին հիմնադրված Հայաստանյան ցկյանս ուսումնառության լիգան Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի անդամ է: Դի-Վի-Վի Հայաստանի ֆինանսական աջակցությամբ Լիգայի կողմից մշակվող օնլայն հարթակը ՝http://idas.league.am ստեղծվել է որպես մեծահասակ ուսումնառուների և դասավանդողների համար նախատեսված դյուրամատչելի հարթակ։ 
  • Դի-Վի-Վի Հայաստանի կողմից ֆինանսավորվող երկու մեծահասակների կրթության կենտրոնները տարեկան վերապատրաստում են 300 շահառու՝ առաջարկելով ավելի քան 20 դասընթաց՝ ընտրված աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ 
  • Թանգարանների ավելի քան 100 աշխատակիցների համար կազմակերպված դասընթացների արդյունքում ունենք նոր գիտելիքների ու հմտությունների հիման վրա մշակված կրթական ծրագրեր, ամենամյա թանգարանային գիշերներին ավելի մեծ թվով թանգարանների մասնակցություն, փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով  շուրջ 20 կրթական ծրագրերի իրականացում: 
  • 2017թ․ հունիսի 22-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ՀՀԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ կնքել է Բանավոր պատմության կենտրոնի հիմնման մասին հուշագիր։ Կենտրոնի նպատակն է բանավոր պատմության զարգացմանը նպաստելը՝ որպես պատմության ուսումնասիրության և դասավանդման այլընտրանքային մեթոդ:
  • 2015-2016 թթ․ Դի-Դի-Վի Հայաստանի և Բուն TV օնլայն հարթակի համագործակցության արդյունքում ստեղծվեցին մեծահասակների կրթությունը և ցկյանս ուսումնառությունը հանրայնացնող և խրախուսող 9 կարճ հոլովակներ, որոնք գրանցեցին ավելի քան 60,000 դիտում։  2017թ․ սկսած Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակն  աջակցում է «Կրթական քաղաքացիական նախաձեռնությանը», որը ներգրավված է կրթական համակարգի բարեփոխումների հանրային մոնիտորինգի գործընթացում։ Ավելի քան 90 մասնակից մասնակցել են կրթության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ չորս քննարկումների, իսկ շուրջ 4000-ը հետևել են առցանց։ 
  • Դի-Վի-Վի Հայաստանի նախաձեռնած մի շարք ծրագրեր նպաստել են պատմական անցյալի որոշ տրավմատիկ երևույթների մասին հանրային և մասնագիտական քննարկումների ծավալմանն ու դրանց համակողմանի ընկալմանը։ Ծրագրերի այս շարքին կարելի է դասել հայ-թուրքական հաշտեցման ծրագրերը, ինչպես օրինակ «Խոսելով միմյանց հետ․ բանավոր պատմությունը ի նպաստ հայ-թուրքական հաշտեցմանը» կամ ստալինյան բռնաճնշումներին անդրադարձող Արմենիա տոտալիտարիս ծրագիրը։
  • Դի-Վի-Վի Հայաստանի գործունեությունն առարկայացվել է նաև գրքերի և այլ հրատարակությունների միջոցով, այդ թվում՝ «Շարունակական կրթությունը թանգարաններում», «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում․ պատմություն, հիշողություն, առօրյա», «Մուշ, քաղցր Մուշ» և այլն։ 
VHS DVV International LogoBMZ Logo