Ծրագրի համառոտ նկարագրություն
Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մասնագիտական, միջազգային համագործակցությունը Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի, տեղական գործընկերների միջև՝  ապրապնդելով գործընկեր ՀԿ-ների և PEN (Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների բանտային կրթության միջազգային ցանց) ցանցի ինստիտուցիոնալ կարողությունները քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ։ 
Ծրագրի գործողությունները նպատակ ունեն բարձրացնել ՔԿՀ-ներում աշխատող ՀԿ-ների թիվը, ուժեղացնել բանտարկյալների և նախկին բանտարկյալների հետ աշխատելու նրանց կարողությունները և նրանց համար կազմակերպել նորարարական կրթական ծրագրեր, ինչպես նաև ուժեղացնել քաղաքացիական հասարակության դերակատարների փոխազդեցությունը լրատվամիջոցների և լրագրողների հետ։
Ծրագրի ուղղակի թիրախային խմբեր.

  • Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ (PEN- ցանցի անդամներ),
  • Քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կզարգացնեն բանտարկյալների(այդ թվում՝ նախկին)    մասնակցությամբ կրթական ծրագրեր իրականացնելու իրենց հմտությունները, կիրականացնեն կրթական փոքր ծրագրեր,
  •  Լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հոդվածներ, 
  •  Բանտարկյալներ և նախկին բանտարկյալներ, ովքեր կմասնակցեն կրթական և իրազեկման միջոցառումների,
  • Որոշում կայացնողներ (քաղաքական գործիչներ, խորհրդարանի անդամներ, օմբուդսմեններ, հասարակական հաստատությունների և քրեակատարողական համակարգի ներկայացուցիչներ):

Անուղղակի թիրախային խմբեր. Թիրախային երկրներում գտնվող բանտարկյալներ (այդ թվում՝ նախկին), որոնց իրավունքները քննարկվում և խթանվում են հանրային քննարկումներում, ինչպես նաև՝ մասնակից երկրների քաղաքացիներ, որոնք կիրազեկվեն ծրագրի թեմայի վերաբերյալ։
Ծրագրի իրականացման երկրներ. Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա.
Իրականացման ժամանակահատված. Սեպտեմբեր 2019 - Դեկտեմբեր 2020
Հիմնական գործողություններ.

  • Մասնակից երկրներում բանտային կրթության իրավիճակի վերլուծություն (4 ելակետային ուսումնասիրություններ և տեղեկատու հրապարակումների մշակում) (2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)
  • Կլոր սեղաններ ՝ «Դատապարտյալների կրթության իրավունք» (2019 թվականի հոկտեմբեր)
  •  Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔԿՀ-ների) համար «Ծրագրերի մշակում և իրականացում բանտարկյալների հետ և բանտարկյալների համար» խորագրով երկօրյա աշխատաժողով (2019 թ. Հոկտեմբեր-նոյեմբեր)
  •  Ուսումնական այցը Գերմանիա «Կրթություն բանտում» փոքր դրամաշնորհների ստացած ՀԿ-ների թիմերի համար (2019 թվականի դեկտեմբեր)
  • Բանտարկյալների(այդ թվում՝ նախկին) համար կրթական փոքր ծրագրերի պատրաստում և իրականացում) (2020թվական)
  • Լրագրողական հոդվածների մրցույթ «Բանտարկյալների(այդ թվում՝ նախկին)   կրթության մատչելիություն» թեմայով (2020թվական)
  • Մրցանակաբաշխություն լրագրողների մրցույթի արդյունքների վերաբերյալ (2020 թ. Հոկտեմբեր)
  • Աջակցություն PEN- ցանցի կայքի և Facebook- ի էջի ակտիվ գործունեությանը
     
VHS DVV International LogoBMZ Logo