Հայ-թուրքական հաշտեցման ծրագրեր

2009-2016 թվականներին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալն ու գործընկերներն իրականացրել են հայ-թուրքական հաշտեցման մի քանի ծրագիր, որոնք ֆինանսավորվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից՝:Այս ծրագրերի հիմնական  նպատակ էր  կամուրջներ գցել  Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև մեծահասակների կրթության, փոխայցելությունների, բանավոր պատմության, լրագրության և արվեստի միջոցով։ 

Առաջին ծրագիրը՝ «Խոսելով միմյանց հետ․ մեծահասակների կրթությունն ու բանավոր պատմությունը ի նպաստ հայ-թուրքական հաշտեցման», իրականացվել է երեք փուլով՝ 2009-2013թթ։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը իր գործընկերներ «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի (Հայաստան), Հայ դերասանների միության (Հայաստան) և «Անադոլու քուլթուր» կազմակերպության (Թուրքիա) հետ համատեղ նախաձեռնել և անց են կացրել  մի քանի ուսանողական ճամբարներ, որտեղ մասնակիցները ձեռք են բերել բանավոր պատմության մեթոդաբանության հիման վրա հարցազրույցներ անցկացնելու, փոքրամասշտաբ ծրագրերի նախագծման և իրականացման կարողություններ, ինչպես նաև փերֆորմանսի, լուսանկարչության և գրավոր խոսքի միջոցով ինքնարտահայտման հմտություններ։ Ծրագրի շրջիկ ցուցահանդեսը ցուցադրվել է Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Կիպրոսում, Ֆրանսիայում և Գերմանիայում՝ ծրագիրը ներկայացնելով այդ երկրների հանրությանն ու այնտեղ բնակվող սփյուռքին։ Ծրագրի շրջանակներում լույս տեսած գրքերն ու վավերագրական ֆիլմը ներկայացված են ստորև

  • «Խոսելով միմյանց հետ՝ անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայում»-ը հիմնված է երկու երկրներում հավաքված բանավոր պատմությունների վրա։ Հարցազրույցները կատարվել են ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսանողների մասնակցությամբ։
  •  «Հաշտեցման հեռանկարները․ տեսություն և պրակտիկա» հատորը կազմված է 2010թ․ նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած նույնանուն միջազգային աշխատաժողովի զեկույցներից։
  • «Մուշ, քաղցր Մուշ․ քարտեզագրելով հիշողություններ Հայաստանից և Թուրքիայից» հայաստանցի և թուրք մասնակիցների կողմից համատեղ ստեղծված տեքստերի, լուսանկարների և փերֆորմանսի սցենարի ամբողջություն է։ Գիրքը գերազանցապես հիմնված է բանավոր պատմության հարցազրույցների, աշխատաժողովների ընթացքում մասնակիցների անձնական փորձառության և մտորումների վրա։ 
  • Ծրագրի երրորդ փուլի ընթացքում մասնակիցների առօրյա աշխատանքին հետևում էին տեսախցիկներով զինված օպերատորները, ինչի արդյունքում ունեցանք «Ճանապարհի սկզբին» փաստագրական ֆիլմը։ Ֆիլմը պատկերում է կոնֆլիկտի և հաշտեցման շուրջ թեժ, կարեկից, վրդովված, թերահավատ և կամ զուտ պատանեկան խանդավառ քննարկումները, որոնք տեղի էին ունենում ծրագրի ընթացքում։

«Գործելով միասին»-ը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և նրա գործընկեր կազմակերպությունների ( Հայաստանից «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և 2015 թվականին Թուրքիայից «Պատմության հիմնադրամի» (Tarih Vakfı)) համատեղ նախաձեռնությունն էր։ Ծրագրի հիմնական բաղկացուցիչներն էին «Ճամփորդական հանդեսը», «Բանավոր Պատմությունը», «Աճող Արխիվը» և «Գրողների Օրագրերը»։ 

 Ի սկզբանե «Գործելով միասին»-ը նախատեսվում էր որպես Ստամբուլից Երևան ուղևորություն ցեղասպանության ճանապարհներով․  Հայդար Փաշա գնացքի կայարանից ճամփորդությունը պիտի հետագծեր տեղահան արված մտավորականների աքսորի ճանապարհը մինչև Այաշի և Չանքըրըի «համակենտրոնացման ճամբարներ», այնուհետև անցներ Դերսիմով, Վարթոյով,  Աղրով Թուրքիայի արևելյան կամ քրդական շրջաններում՝ պատմական Արևմտյան Հայաստանում: Այստեղից մ նախատեսում է8  գալ Հայաստան՝ այցելելով Գյումրի, Արագածոտնի մարզի որոշ գյուղեր, Էջմիածին և Երևան։ 

Դժբախտաբար թուրքական բանակի ու ՔԲԿ-ի (Քրդական Բանվորական Կուսակցություն) միջև զինված հակամարտության վերսկսումը, ինչպես նաև Իսլամական Պետություն խմբավորման ահաբեկչական գործողությունները անհնար դարձրեցին տարածաշրջանում անվտանգ ճանապարհորդելը և արդյունքում իրականացվեց  ճամփորդության միայն Հայաստանյան հատվածը։

Ճամփորդական հանդես․ 10 մասնակիցներ՝ լուսանկարիչներ և լրագրողներ, կազմեցին ճամփորդական հանդեսի թիմը (5-ը Թուրքիայից և 5-ը Հայաստանից)   գերմանական FROH! MAGAZIN հանդեսի փորձագետների գլխավորությամբ։ Խումբը տեսողական և պատմողական նյութեր պատրաստեց ճանապարհի ընթացքում այցելած վայրերի և մարդկանց մասին` միաժամանակ անդրադառնալով իրենց անձնական ապրումներին և մտորումներին։ Ճամփորդական հանդեսը հրատարակվել է 2017-ին ։    

Բանավոր պատմություն․ այս խումբը նույնպես կազմված էր 10 մասնակիցներից (5-ը Թուրքիայից և 5-ը Հայաստանից)։ Ճամփորդության յուրաքնաչյուր կանգառում խմբի անդամները հանդիպում և հարցազրույցներ էին վերցնում տեղացիներից։ Այս հարցազրույցները հետագայում վերածվեցին ճամփորդական հանդեսի նյութերի, դարձան Աճող արխիվի ցուցադրության մաս։

Աճող արխիվ․ աճող արխիվը ճամփորդող ցուցահանդեսի կոնցեպտ է, որը ցուցանմուշներ է հավաքում այցելուներից՝ խրախուսելով նրանց պատմել և արխիվում թողնել իրենց անձնական և ընտանեկան պատմությունները, լուսանկարներ, որոշ իրեր և/ կամ ցանկացած այլ բան, որ մարդիկ կցանկանան ավելացնել ցուցադրությանը։ Արխիվը ցուցադրվել է ճամփորդության յուրաքանչյուր կանգառում՝ քաղաքից քաղաք ավելի ու ավելի շատ այցելուներ և նյութեր գրավելով։    

Գրողների օրագրեր․ ամբողջ ճամփորդության ընթացքում խմբի հետ էին երկու գրող՝ մեկը Հայաստանից, մյուսը՝ Թուրքիայից։ Նրանք մասնակից դարձան ծրագրային միջոցառումներին ու աշխատանքներին և իրենց տպավորություններն ու մտքերը գրի առան ճանապարհային նոթերում կամ օրագրերում։ 

VHS DVV International LogoBMZ Logo