Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների բանտային կրթության միջազգային ցանց

Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների բանտային կրթության միջազգային ցանցը (այսուհետ՝ Ցանց) ստեղծվել է 2017թ․ մայիսին և պաշտոնապես սկսել է գործել 2017թ․ հուլիսի 18-ին։ 
Այն համախմբել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և գործընկերների փորձը Հայաստանում, Արևելյան գործընկերության երկրներում (Բելառուս, Ուկրաինա և Մոլդովա), ինչպես նաև Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում՝ ի պաշտպանություն բանտարկյալների կրթության իրավունքի հասանելիության:
Ցանցը կազմակերպությունների և անհատների կամավոր միավորում է, որի նպատակն է խթանել քրեակատարողական հիմնարկներում, պրոբացիոն ծառայությունում կրթության իրավունքի իրացումը, նպաստել կրթության միջոցով բանտարկյալների (այդ թվում նախկին) հասարակություն վերաինտեգրմանը։ 
Ցանցը հիմնադրել են 13 կազմակերպություններ՝ ներառյալ 12 տեղական հասարակական և պետական կազմակերպություններ, ինչպես նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը, որը մասնաճյուղերով ներկայացված է 7 երկրում (Հայաստան, Բելառուս, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան և Ուկրաինա):
Ցանցի մասին ավելին տե՛ս այստեղ։ 

Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում (2.0)

Ծրագրի համառոտ նկարագրություն
Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մասնագիտական, միջազգային համագործակցությունը Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի, տեղական գործընկերների միջև՝  ապրապնդելով գործընկեր ՀԿ-ների և Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների բանտային կրթության միջազգային  ցանցի ինստիտուցիոնալ կարողությունները քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ։ 
Ծրագրի գործողությունները նպատակ ունեն բարձրացնել ՔԿՀ-ներում աշխատող ՀԿ-ների թիվը, ուժեղացնել բանտարկյալների և նախկին բանտարկյալների հետ աշխատելու նրանց կարողությունները և նրանց համար կազմակերպել նորարարական կրթական ծրագրեր, ինչպես նաև ուժեղացնել քաղաքացիական հասարակության դերակատարների փոխազդեցությունը լրատվամիջոցների և լրագրողների հետ։
Ծրագրի ուղղակի թիրախային խմբեր.

  • Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ (PEN- ցանցի անդամներ),
  • Քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կզարգացնեն բանտարկյալների(այդ թվում՝ նախկին)    մասնակցությամբ կրթական ծրագրեր իրականացնելու իրենց հմտությունները, կիրականացնեն կրթական փոքր ծրագրեր,
  •  Լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հոդվածներ, 
  •  Բանտարկյալներ և նախկին բանտարկյալներ, ովքեր կմասնակցեն կրթական և իրազեկման միջոցառումների,
  • Որոշում կայացնողներ (քաղաքական գործիչներ, խորհրդարանի անդամներ, օմբուդսմեններ, հասարակական հաստատությունների և քրեակատարողական համակարգի ներկայացուցիչներ):

Անուղղակի թիրախային խմբեր. Թիրախային երկրներում գտնվող բանտարկյալներ (այդ թվում՝ նախկին), որոնց իրավունքները քննարկվում և խթանվում են հանրային քննարկումներում, ինչպես նաև՝ մասնակից երկրների քաղաքացիներ, որոնք կիրազեկվեն ծրագրի թեմայի վերաբերյալ։
Ծրագրի իրականացման երկրներ. Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա.
Իրականացման ժամանակահատված. Սեպտեմբեր 2019 - Դեկտեմբեր 2020
Հիմնական գործողություններ.

  • Մասնակից երկրներում բանտային կրթության իրավիճակի վերլուծություն (4 ելակետային ուսումնասիրություններ և տեղեկատու հրապարակումների մշակում) (2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)
  • Կլոր սեղաններ ՝ «Դատապարտյալների կրթության իրավունք» (2019 թվականի հոկտեմբեր)
  •  Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔԿՀ-ների) համար «Ծրագրերի մշակում և իրականացում բանտարկյալների հետ և բանտարկյալների համար» խորագրով երկօրյա աշխատաժողով (2019 թ. Հոկտեմբեր-նոյեմբեր)
  •  Ուսումնական այցը Գերմանիա «Կրթություն բանտում» փոքր դրամաշնորհների ստացած ՀԿ-ների թիմերի համար (2019 թվականի դեկտեմբեր)
  • Բանտարկյալների(այդ թվում՝ նախկին) համար կրթական փոքր ծրագրերի պատրաստում և իրականացում) (2020թվական)
  • Լրագրողական հոդվածների մրցույթ «Բանտարկյալների(այդ թվում՝ նախկին)   կրթության մատչելիություն» թեմայով (2020թվական)
  • Մրցանակաբաշխություն լրագրողների մրցույթի արդյունքների վերաբերյալ (2020 թ. Հոկտեմբեր)
  • Աջակցություն PEN- ցանցի կայքի և Facebook- ի էջի ակտիվ գործունեության

Նախագիծն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ համագործակցությամբ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

 

Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում (1․0)

 

Հիմնական նպատակն է ` ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում տեղեկատվական արշավների պլանավորման և անցկացման գործընթացում` բանտարկյալների իրավունքների ջատագովության, նրանց նկատմամբ մարդկային արժանապատվության խթանման, ինչպես նաև կրթության իրավունքի իրացման և անձնային զարգացման ուղղությամբ, ինչպես նաև  բարելավել Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների բանտային կրթության միջազգային ցանցի՝ PEN ցանցի ներքին պլալանավորման և կառավարման  աշխատանքների գործընթացը։
Իրականացման ժամանակահատված. Մայիս - Դեկտեմբեր 2018 
Ծրագրի մասնակիցներ. PEN միջազգային ցանցի անդամ Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի կազմակերպություններ, նրանց գործընկերներ մշակույթի և իրավունքների պաշտպանության ոլորտից, ՔՀԿ-ների, պետական մարմինների և ԶԼՄ-երի ներկայացուցիչներ, դատապարտյալներ (այդ թվում՝ նախկին) 

Հիմնական գործողություններ.

  •  «Քրակատարողական հիմնարկներում կրթության իրավունքի ջատագավություն և խթանում» սեմինարի կազմակերպում և իրականացում գործընկեր կազմակերպությունների համար՝ դասընթացների, փորձի փոխանակման, ջատագովական աշխատանքների և տեղեկատվական արշավների իրականացման գործընթացում նրանց կոմպետենցիաների զարգացման ուղղությամբ (օգոստոս, ք․ Մինսկ)
  •   Մասնակից երկրներում ջատագովության աշխատանքների  և տեղեկատվական արշավների իրականացում (2018թ., հոկտեմբեր)
  • Յուրաքանչյուր երկրում ստեղծված տեսանյութերի հիման վրա տեսահոլովակի պատրաստում`դատապարտյալների (այդ թվում՝ նախկին) կրթության դերի մասին: Տեսահոլովակի ցուցադրում կլոր սեղանների, հանրային քննարկումների շրջանակներում (2018թ, նոյեմբեր)
  •  PEN Միջազգային ցանցի համար գովազդային նյութերի մշակում (լոգո, բուկլետ, կայք);
  •  PEN Միջազգային ցանցի անդամների տարեկան մեկնարկային և ամփոփիչ հանդիպումների անցկացում:

Նախագիծն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ համագործակցությամբ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

VHS DVV International LogoBMZ Logo