Քաղաքացի նախագիծ. ժամանակակից քաղաքացիական կրթության մոտեցումների խթանումը Հայաստանում՝ միջին և ավագ դպրոցներում (մայիս-դեկտեմբեր, 2016)

2016 թվականի մայիս-դեկտեմբերին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը իր գրոծընկերներ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնի հետ իրականացրեց «Քաղաքացի նախագիծ. ժամանակակից քաղաքացիական կրթության մոտեցումների խթանումը Հայաստանում՝ միջին և ավագ դպրոցներում» ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն էր «քաղաքացի նախագիծ» համայնքային ուսուցման մոդելը ներկայացնել Սյունիքի մարզի 29 համայնքների հանրակրթական դպրոցների հասարակագիտության ուսուցիչներին։ Մեկ այլ կարևոր նպատակ էր այս մեթոդն օգտագործել որպես խթան ` դպրոցականների համայնքային կյանքին մասնակցությունը խթանելու ւ համար ։ 

Ծրագրի նախապատրաստական հանդիպումները կայացան Գորիս և Կապան քաղաքներում՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տեղի կենտրոններում, ինչպես նաև դրպոցների ուսուցիչների և տնօրենների հետ։ 

Ներգրավված կողմերին մեթոդաբանությունը ներկայացվեց 2016-ի օգոստոսի եռօրյա աշխատաժողովի ընթացքում, որտեղ  քննարկվեցին այնպիսի թեմաներ և հիմնահարցեր,  ինչպիսիք են հանրային կառավարումը, պատասխանատվությունը, առաջնորդությունն և մասնակցությունը, իշխանություն և իրավասություն  և այլն։

Ծրագրի մեկնարկին մասնակից դպրոցներից յուրաքանչյուրը կազմեց 10-20 հոգանոց խմբեր, որոնց մասնակցող դպրոցականները վերպատրաստված ուսուցիչների հետ միասին պետք է «Քաղաքացի նախագիծ» մեթոդաբանության շրջանակներում աշխատեին համայնքային տարբեր հիմնախնդիրների վերհանման և դրանց լուծմանը նպաստող  նախագծերի մշակման ուղղությամբ:  

Ընդհանուր առմամբ, այդ  փուլում ծրագրում ներգրավված էին շուրջ 370 դպրոցականներ, իսկ ծրագրի  ուղղակի ազդեցությունը տարածվեց  25 համայնքային իշխանության կառույցների  և տեղական մի շարք հաստատությունների վրա։

Փոքր դրամաշնորհներ

Ուսանողական աշխատախմբերի կողմից ներկայացված լավագույն գաղափարները ստացան դրանք կյանքի կոչելուն ուղղված փոքր դրմաշնորհներ։ Ծրագրեր ներկայացրած 20 խմբերից ընտրեցին լավագույն11-ը։  

Ուսումնական այց Հաննովեր՝ Գերմանիա

2016 թվականի դեկտեմբերի 12-17-ը ծրագրի 20 հոգանոց պատվիրակությունը (10 աշակերտ, 5 ուսուցիչ, 4 կազմակերպիչ, 1 թարգմանիչ) մեկնեցին Գերմանիայի Դաշնության Հաննովեր քաղաք՝ ուսումնական այցի: Այցի մասնակից ուսուցիչները ընտրվել էին «Համայնքի խնդիրների ուսումնասիրումը նպաստում է արժեքների ձևավորմանը և ամրապնդում միջդիսցիպլինար կապերը» թեմայով էսսեների մրցույթի հիման վրա։ Դպրոցականների ընտրության համար կազմակերպվեց քննություն, որի արդյունքներով 362 աշակերտներից ընտրվեցին լավագույն 10-ը։ 

Հաննովերում այցի մասնակիցները հյուրընկալվեցին «Շտեֆանշտիֆտ» մեծահասակների կրթության կենտրոնում։ Խումբը հնարավորություն ունեցավ հանդիպելու Հաննովերի քաղաքապետին, քաղաքապետարանի երիտասարդության հարցերով վարչության ներկայացուցչին, Քլեֆելդ-Բուխհոլցի թաղապետին, Ստորին Սաքսոնիայի պառլամենտի ներկայացուցիչների և երիտասարդ քաղաքական գործիչների։ Հանդիպման արդյունքում մասնակիցները տեղեկացան Գերմանիայի քաղաքական համակարգի առանձնահատկություննեին, ինչպես նաև հանրային կառավարման ոլորտում երիտասարդության ներգրավվածությունը խթանող ծրագրերի։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու նաև «Քաղաքականություն շթման  համար» ՀԿ-ի երիտասարդ կամավորների հետ և ծանոթանալու նրանց կողմից իրականացվող կրթական ծրագրերին, որոնք նպատակ ունեն տարբեր խաղերի միջոցով պատանիներին և երիտասարդներին իրազեկելու Ներքին Սաքսոնիայի և նրա կազմի մեջ մտնող քաղաքների կառավարման համակարգի մասին, ինչպես նաև նրանց մասնակից դարձնելու շրջանի քաղաքական կյանքին և որոշումների կայացման գործընթացին:

VHS DVV International LogoBMZ Logo