Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի մասին

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը  Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտն է: Հանդիսանալով շարունակական կրթության բանգավառում խոշորագույն ծառայություն մատուցողը Գերմանիայում՝ Դի-Վի-Վի-ն ներկայացնում է շուրջ 900 մեծահասակների կրթության կենտրոնների և նրանց միությունների շահերը։

Որպես մեծահասակների կրթության և զարգացման  համագործակցության ոլորտի առաջատար մասնագիտական կազմակերպություն` Դի-Վի-Վի Ինթերնեյշնալն արդեն ավելի քան 45 տարի աջակցում է ցկյանս ուսումնառության ներդրմանը։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը նպաստում է ամբողջ աշխարհում Երիտասարդների  և  Մեծահասակների Կրթության կայուն կառույցների ստեղծմանն ու զարգացմանը:

Որպես գործընկեր, մենք մշտական երխոսություն ենք վարում այն երկրի ժողովուրդի հետ, որտեղ աշխատում ենք: Այս նպատակով համագործակցում ենք Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի ավելի քան 30 երկրների շուրջ 200 կառույցների հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, կառավարության  և ակադեմիական ոլորտների գործընկերների հետ։ Մեր գրասենյակների խնդիրն է տեղական և տարածաշրջանային համագործակցության կառուցումը, ինչպես նաև գործընկեր պետություններում մեր գործունեության որակի և արդյունավետության ապահովումը։ Մեր աշխատանքներն ուղղված են գրագիտության և հիմնական կրթության ապահովմանը, մասնագիտական վերապատրաստումներին, գլոբալ և միջմշակութային ուսուցման խնդիրներին, ինչպես նաև բնապահպանական կրթությանն ու կայուն զարգացմանը, միգրացիայի և ինտեգրացիայի, փախստականների հետ աշխատանքի, առողջապահական կրթության, հակամարտությունների կանխարգելման և կրթության միջոցով ժողովրդավարության զարգացման հիմնահարցերին։ 

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալն իր ծրագրերն իրականացնում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության, Եվրամիության և այլ դոնորների կողմից տրամադրված դրամաշնորհների միջոցով։ Մեծահասակների կրթության ազգային, տարածաշրջանային և միջազգային միությունների հետ համատեղ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը լոբիստական աշխատանքներ է տանում կրթության իրավունքի հանրամատչելությունն ու ցկյանս ուսումնառությունը խթանելու նպատակով։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները, Կրթություն 2030 համաշխարհային կրթական օրակարգը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի Մեծահասակների  կրթության համաշխարհային կոնֆերանսները ուղորդում են մեր աշխատանքը՝ օգնելով  ձևավորել մեր գործունեության շրջանակները:

Մեր տեսլականը

Աղքատության դեմ պայքարի մեր երկու կարևորագույն գործիքները կրթության ու զարգացման աջակցությունն են։ Որպես մեծահասակների կրթության մասնագիտական կազմակերպություն` մենք քաղաքացիների, կրթական կազմակերպությունների և կառավարությունների հետ համատեղ կառուցում ենք շարունակական կրթության կայուն համակարգ՝  մեր գործունեությունն իրականացնելով ցկյանս ուսումնառությանը նպաստող կենտրոնների և հաստատությունների միջոցով: 

VHS DVV International LogoBMZ Logo