ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

2018թ․ վերջից Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը նոր համագործակցություն է սկսել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հետ՝ որպես մեծահասակների կրթության երրորդ կենտրոն։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում՝ կրթական աննախադեպ հնարավորություններ ստեղծելով մոտակա 10 գյուղական և 2 քաղաքային համայնքների երեխաների և մեծահասակների համար։ Ուսումնական ծրագիրը շեշտը դնում է ուսուցման նոր մեթոդների վրա՝ կարևորելով և՛ նախագծային, և՛ գործնական ուսուցումը, տեխնոլոգիաների կիրառումը և այլն։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցության շրջանակներում կենտրոնում ավելի քան 100 սովորող մասնակցել է անգլերենի, թուրքերենի և համակարգչային հմտությունների դասընթացների։ 2019թ․ իրականացվող ծրագրերից են նաև մարզի գրադարանավարների համար համապատասխան դասընթացները՝ գրադարանների արդիականացման նպատակով։ 

VHS DVV International LogoBMZ Logo