2023թ․ թվային ուսուցման դասընթացի ամփոփում

Ս/թ մարտ-ապրիլ ամիսներին կայացավ «Թվային ուսուցումը մեծահասակների կրթությունում» 6-շաբաթյա դասընթացը, որի նպատակն էր մեծահասակների կրթություն իրականացնող մասնագետների թվային կոմպետենցիաների ձևավորումը և հմտությունների զարգացումը։

Ս/թ մարտ-ապրիլ ամիսներին կայացավ «Թվային ուսուցումը մեծահասակների կրթությունում» 6-շաբաթյա դասընթացը, որի նպատակն էր մեծահասակների կրթություն իրականացնող մասնագետների թվային կոմպետենցիաների ձևավորումը և հմտությունների զարգացումը։ Այս մոդուլը հիմնված է Curriculum globAle մեթոդաբանության վրա և հանդիսանում է «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի լրացուցիչ մոդուլ։ Մոդուլում ներգրավված էին նախորդ տարիներին ամբողջական դասընթացին մասնակցած մոտ 20 մասնակիցներ, որոնցից 14-ը ներկայացրեցին ավարտական պորտֆոլիո՝ կազմված կրթական նյութից, որոնք պատրաստել էին նոր յուրացված թվային գործիքներով և ստացան հավաստագրեր։

   Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին 20-ից ավելի թվային հարթակներ ու գործիքներ, սովորեցին ստեղծել ու աշխատել թվային գրատախտակներով, համատեղ աշխատանքի հարթակներով, ստեղծել վիկտորինաներ, առցանց սառույցկոտրուկներ, վեբինարներ, ինչպես նաև ստեղծել ուսումնական ինտերակտիվ տեսանյութեր, պոդքաստներ, ինտերակտիվ աշխատանքային տետրեր և այլն։ Դասընթացի առանձին և կարևորագույն մաս էր կազմում նաև դասընթացավարի թվային կոմպետենցիաների գնահատումը և զարգացումը, թվային ուսուցման  դիդակտիկ մոդելների ուսումնասիրությունը։

   Դասընթացը վարում էին հմուտ դասընթացավարներ Ալյոնա Լուգավցովան և Սերոբ Խաչատրյանը։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։