Եվրոպական միությունն աջակցում է նորարարական գաղափարներին՝ խթանելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային տեսանելիությունը

Երբևէ վիճակվե՞լ է ձեզ մասնակցել հայկական արիշտայի փառատոնի։ Իսկ գուցե Սևանի երաժշտական փառատոնի սիրահար եք և մտածում եք արդյո՞ք այս տարի կանցկացվի այն, թե՞ ոչ։

Երբևէ վիճակվե՞լ է ձեզ մասնակցել հայկական արիշտայի փառատոնի։ Իսկ գուցե Սևանի երաժշտական փառատոնի սիրահար եք  և մտածում եք արդյո՞ք այս տարի կանցկացվի այն, թե՞ ոչ։ Ինչ էլ որ պատասխանանելու լինեք, իմացեք, որ այս տարի հոկտեմբերին Կոտայքի մարզում տեղի կունենա Արիշտայի փառատոն, իսկ Սևան քաղաքում երաժշտությունը կշարունակի քաղաքային մշակույթի մաս կազմել եթե ոչ օգոստոսին և հարյուրավոր այցելուներով, ապա սեպտեմբերին՝ առցանց եղանակով և հազարավոր մասնակիցներով։ 
Բայց ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։ Մեծ գաղափարները ծնվում են, երբ մեկտեղվում են ստեղծարար և նվիրված մարդկանց  մտքերը։ Այս անգամ դա տեղի ունեցավ «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից կազմակերպված նորարարական առցանց փառատոնի միջոցով։ Առցանց փառատոնը կոչվեց «ՑանցԱռ ՍԱՐԴ»։ ՑանցԱՌ Սարդը խորհրդանշում էր ՔՀԿ-ների ցանցը։ Բացի այդ՝ ՍԱՐԴ-ն իր մեջ ամփոփում էր փառատոնի հիմնական գաղափարները․ #Ստեղծարար #ՆորԱրար #ԳաղափաՐ #Ոչ—ՄարԴաշատ= #ՍԱՐԴ։ 

Փառատոնը սկսվեց օգոստսի 4-ին և ավարտվեց օգոստոսի 10-ին։ Առաջին  օրը «ոգեշնչող նախատիպերի» օրն էր, երբ 6 խոսնակներ ներկայացնում էին տարբեր կազմակերպություններ և հարթակներ՝ խոսելով Հայաստանում հայտնի, պարբերաբար անցկացվող միջոցառումների և փառատոնների մասին։ Խոսնակները ներկայացնում էին իրենց միջոցառումները, սակայն տարբեր ասպեկտների շեշտադրումներով, օրինակ՝ համայնքի ներգրավվածություն, նորարարականություն, հյուրերի մենեջմենթ, կամավորություն և այլն։ 

Բուն աշխատանքներն սկսցվեցին  փառատոնի երկրորդ օրը, երբ ծրագրի թիրախային մարզերի (Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ) գործընկեր ՔՀԿ-ը հանդիպեցին ZOOM-ում՝ մոդերացիայի միջոցով գաղափաներ գեներացնելու և իննովացիոն դրամաշնորհների մրցույթին ներկայացնելու համար։ 

Հաջողության հասնելու համար գաղափարները պետք է համապատասխանեին այնպիսի չափանիշների, ինչպիսիք են բացօթյա կամ առցանց միջոցառումները, որոնք նպաստում են մարզի կամ  կլաստերի առաջխաղացմանը որպես զբոսաշրջային ուղղություն, ինչպես նաև ստեղծարար և նորարար գաղափարները, որոնք ունեն նաև  մեծահասակների կրթության բաղադրիչ: 
Խիստ մրցակցային և լարված քննարկումներից հետո մարզային յուրաքանչյուր խումբ  ընտրեց մի քանի գաղափար և դրանցից 2-3-ը հետագա երկու օրերին զարգացրեց և վերածեց կարճ տեսանյութ-ելույթների։  

Օգոստոսի 9-ին ժյուրիի անդամները հանդիպեցին՝ գաղափարները քննարկելու և հաղթողներին ընտրելու համար։ Իսկ օգոստոսի 10-ին արդեն ՔՀԿ-ների ներկայացուցիչները հնարավորություն ստացան աջակցելու իրենց նախընտրելի գաղափարներին։ Սկզբունքն այն էր, որ մարզի ներակյացուցիչը իրավունք չուներ իր իսկ մարզից առաջադրված գաղափարի օգտին քվեարկելու։ Երբ գաղափարի ստեղծման և ընտրության շուրջ ծավալված կրքերը հանդարտվեցին, ժյուրիի և մասնակիցների կողմից երկու հստակ գաղափարներ առանձնացվեցին. Կոտայքի Արիշտայի փառատոնը և Սևանի երաժշտական փառատոնի կրճատված և վերափոխված տարբերակը, որը տեղի է ունենալու Սևան քաղաքի հանրային զբոսայգում ՝ դրանով իսկ վերակենդանացնելով հանրային այս տարածքը: Արիշտայի փառատոնը և Սևանի երաժշտական փառատոնը հստակ հաղթողներ էին: Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ժյուրիի առաջարկությունն էր համատեղել երկու լավագույն գաղափարների տարրերը մեկ միջոցառման մեջ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մինչև օգոստոսի վերջ:

Իսկ որո՞նք են հաջորդ քայլերը։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպություները պետք է համատեղեն ջանքերը՝ իրենց այս հրաշալի գաղափարները կյանքի կոչելու համար։ 

Հայաստացիներն ու այցելու զբոսաշրջիկները (եթե այդպիսիք կլինեն) հրավիրվում են մեր փառատոնին՝  վայելելու այս  հիանալի գեղարվեստական բովանդակությունը, մթնոլորտն  ու դինամիկան։
 

VHS DVV International LogoBMZ Logo