«Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագիր

«Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը մեկնարկել է 2001թ․ EUSTORY ոչ ֆորմալ ցանցի կողմից։ Ցանցը ստեղծվել է Գերմանիայում Քյորբեր հիմնադրամի կողմից և միավորում է ավելի քան 20 երկրների 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։

Հայաստանն առաջին անգամ միացել է այս նախաձեռնությանը 2021 թվականին «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» երկամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Երկրների միջև համագործակցության հաջորդ երկամյա փուլը մեկնարկել է 2023 թվականին՝ կրկին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Հայաստանում ծրագրի իրականացման համար Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը համագործակցում է «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի, Մասնակցային դպրոց ՀԿ-ի և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ։

Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում պատմություն առարկայից քննադատական մտածողության զարգացումը՝ նախագծային ուսուցման և դասավանդման ու ուսումնառության նոր մեթոդների և ռազմավարությունների ներդրման միջոցով։ Այս մոտեցումն ընկած է Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի կողմից 2001թ․ հիմնադրված «Պատմության մրցույթների» մոդելի հիմքում, որի ընթացքում մասնակիցները ինքնուրույն ուսումնասիրում են իրենց միջավայրի պատմությունը՝ տեղեկատվություն ստացողի դերից (ինչը հաճախ հանդիպում է դպրոցներում) անցնելով տեղեկատվություն ստեղծողի դերի։ Սա խթանում է սովորողների անձնական պատասխանատվությունը և քննադատական մտածողությունը։

Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար ընտրվում է մեկ ընդհանրական թեմա ծրագրում ներգրավված բոլոր երկրների համար և մեկ ազգային թեմա, որի շրջանակներում մրցույթի մասնակից աշակերտները և ուսուցիչները կատարում են հետազոտություն և արդյունքները ներկայացնում մրցույթին։  Մասնագիտական ժյուրիի կողմից գնահատված լավագույն աշխատանքները պարգևատրվում են մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

Մրցույթի մասնակից լավագույն ուսուցիչներն ու աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու փորձի փոխանակման միջազգային սեմինարների և համաժողովների։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։