Թանգարանային կրթություն
2002թ-ին իր հիմնադրումից ի վեր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալն աշխատում է թանգարանային կրթության ոլորտում։ Հայաստանյան թանգարաններում կրթական ծրագրերի զարգացումն ու բազմազանությունն ապահովելու համար, ինչպես նաև որպես ցկյանս ուսումնառության միջոց և միջավայր դրանց կարևորությունը ընդգծելով, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը համագործակցում է Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հետ (հիմնված 2003թ) և ուղղակիորեն հայաստանյան թանգարանների հետ։
2009թ․ Լոռու և Շիրակի մարզերի 10 թանգարաններ մասնակցել էին A MUSE-ALL (ծրագրի ամբողջական անունն է Beyond Boredom, Dust and Decay-Museums as Life Long Learning Spaces for intercultural Dialogue (Ձանձրույթից, փոշուց և քայքայումից անդին․թանգարնները որպես միջմշակութային երկխոսության ցկյանս ուսումնառության տարածք)) տարածաշրջանային ծրագրին։ Ծրագիրը համաֆինանսավորվում էր ԵՄ-ի, Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և իր գործընկերների կողմից Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ռուսաստանում։ Ծրագրի նպատակն էր նշված չորս պետությունների միջև միջմշակութային երկխոսության, մշակութային և էթնիկ բազմազանության խթանումը, ինչպես նաև թանգարաններում սոցիալական ներգրավմանն աջակցությունը։ Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների շարքում են
- Մասնակից թանգարանների կարիքների գնահատում
- Դասավանդողների վերապատրաստում Գերմանիայում
- Սեմինարներ և աշխատաժողովներ «Թանգարանները որպես կրթական տարածք», «Միջմշակութային երկխոսություն», «Դրամաշնորհների դիմումների կազմում», «Կիրառական կրթական ծրագրեր» թեմաներով, ինչպես նաև ուսումնական այցեր Գերմանիա
- «Թանգարանային գիշեր» միջոցառմանը մարզային թանգարանների մասնակցություն
- Երաժշտական փառատոններ և այլ նախաձեռնություններ
Թանգարանների հետ աշխատանքի ինստիտուցիոնալացման և մեծահասակների կրթության ծրագրերն էլ ավելի թիրախավորելու նպատակով Դի-Վի-Վի Հայաստանը իր գործընկերներ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ մեկտեղ 2014թ․ հիմնեց Թանգարանային կրթության կենտրոնը։ Կենտրոնի հիմնական գործառույթներն են՝
- Աջակցություն կրթական ծրագրերի զարգացմանն ու ներդրմանը հայաստանյան թանգարաններում և նպաստել թանգարաններում այլընտրանքային կրթական տարածքի ձևավորմանը։
- Թանգարայնների աշխատակիցների կարողությունների զարգացում վերապատրաստումների, սեմինարների, փոխայցելությունների, ինչպես նաև տեխնիկական խորհրդատվության և թանգարանային կրթության բազմաթիվ ասպեկտներին վերաբերող մեթոդաբանական ձեռնարկների մշակման միջոցով։
- Աջակցություն լավագույն թանգարանային կրթության ծրագրերի և մեթոդների տարածմանը և տեղայնացմանը:
Վերջին 3 տարում Թանգարանային կրթության կենտրոնի ձեռնարկած ծրագրերի շրջանակներում 125 թանգարանի աշխատակից մասնակցել է վերապատրաստման դասըթացների հետևյալ թեմաներով՝
- Կրթական ծրագրերի կազմակերպում թանգարաններում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հետ
- Մեդիան և թանգարնները Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ
- Թանգարանային մարքեթինգին ռազմավարություններ եւ պրակտիկա ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄ-ի մարքեթինգի և PR-ի միջազգային հանձնաժողովի հետ
- Ուսուցում, կրթություն եւ թանգարաններ, ԹԿԿ, Մանչեսթերի պատկերասրահի և Բրիտանական թանգարանի միջազգային ուսուցման ծրագրի հետ
- Ներառական կրթությունը թանգարաններում․ թանգարաններ առանց խոչընդոտների դասընթաց լեհ ներառական կրթության փորձագետ Մարեկ Յակուբովսկու հետ
Ի հավելումն վերապատրաստումներին և աշխատաժողովներին` ԹԿԿ-ը մարզային թանգարաններին տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում այցելությունների, սարքավորումների և կահավորման տրամադրման, ինչպես նաև հետևողական խորհրդատվության միջոցով։ Կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը խթանելու համար ԹԿԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույցթներ և մրցանակներ։ Այսպես` 2016 թվականին հայտարարվել էր «Լավագույն թանգարանային կրթական ծրագիր» մրցանակաբաշխությունը, որտեղ հաղթող են ճանաչվել 3 թանգարան, իսկ ևս 6-ը ստացել խրախուսական մրցանակներ։ 2017-ին կրթական ծրագրեր իրականացնելու համար 9 թանգարաններ ստացել են դրամաշնորհներ։ Առաջարկված ծրագրերը ներառում էին փերֆորմանսներ մեծահասակների համար, նոր կրթական էքսկուրսիաների մշակում, ուսուցման տարածքի ստեղծում և այլն։
2017-ին կազմակերպվեց Երևանի և մարզային թանգարանների 11 աշխատակցի ուսուցողական այց Գերմանիա, որի արդյունքում ներգրավված թանգարանները հարստացան նոր գաղափարներով և ծրագրերով։
Թանգարանային կրթության կենտրոնի ևս մի ձեռքբերում ենք համարում Եվրոպական թանգարանների ցանցի (NEMO) հետ համագործակցության հաստատումը, թանգարաններում ուսուցման մեթոդական ձեռնարկի ստեղծումն ու հրատարակումը: