Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ 2.0
2022 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը իր գործընկեր Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ կիրականացնի «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ 2.0» ծրագրի երկրորդ փուլը, որի առաջին մասը իրականացվել է 2021թ.-ին։ «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի երկու փուլեը ֆինանսավորվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարություն կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել տեղեկատվական/մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և նվազագույնի հասցնել մեդիայի բացասական ազդեցությունները Հայաստանի խոցելի մեծահասակների վրա, որոնք առաջանում են ապատեղեկատվության, սխալ, թերի տեղեկատվության հետևանքով։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
- Թիրախային խմբի կարիքների խորը գնահատում:
- Մեդիագրագիտության իրազեկվածության և կրթության բարելավում նորարարական ռեսուրսների օգտագործմամբ։ Այս բաղադրիչը ներառում է դասընթացներ մեդիագրագիտության դասընթացավարների և շահառու խմբերի համար, աշխատաժողովներ ուսուցիչների և համալսարանական դասախոսների մասնակցությամբ, շահառու խմբերի համար դասընթացներ, ինչպես նաև մեդիագրագիտության լրացուցիչ ռեսուրսների մշակում (Խաչբառների շարք, «ՄեդիաԳիտակ» սեղանի խաղի վերատպում և այլն):
- Փաստերի ստուգում և արդյունքների հանրայնացում Ինֆոդեմիա առցանց ծրագրի միջոցով:
- Փորձի փոխանակում Հայասատանի և Գերմանիայի մեդագրագիտության բնագավառի համայնքի տարբեր դերակատարների միջև:
Ծրագրի շահակից և շահառու խմբեր.
Մինչև 1500 մեծահասակներ (որից 250-ը՝ ուղղակի շահառուներ) կբարելավեն իրենց մեդիագրագիտության հմտությունները և քննադատական մտածողությունը՝ այդպիսով դառնալով ավելի ակտիվ քաղաքացիներ։ Շահառուների երեք հիմնական խմբերը կներառեն.
- 34-65 տարեկան մեծահասակներ (ինչպիսիք են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ծնողները, կանայք, տեղահանվածները, 7 համայնքներում և Երևանում վերապատրաստումների միջոցով):
- 18-25 տարեկան երիտասարդներ (զորացրվածներ, պատերազմից տուժածներ, Արցախից տեղահանվածներ, 7 համայնքներում և Երևանում վերապատրաստումների միջոցով):
- Ուսուցիչներ և համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք կներգրավվեն ծրագրի շրջանակներում մշակված մեդիագրագիտության ռեսուրսների օգտագործման աշխատաժողովներում:
- Լայն հասարակություն, որը Ինֆոդեմիա ծրագրի միջոցով ավելի լավ կհասկանա մեդիաբովանդակությունը, ապատեղեկատվությունը և մեդիա մանիպուլացիաները։
Իրականացնող, գործընկեր կազմակերպություններ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ, Հանրային լրագրության ակումբ
Ծրագրի աջակից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Ծրագրի ժամկետներ՝ 2022 թ․ հունիս – 2022 թ․ դեկտեմբեր
Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ
Ծրագրի նպատակն է ստեղծել մեդիագրագետ հասարակություն և նվազագույնի հասցնել ապատեղեկատվության պատճառած վնասը մեծահասակների շրջանում` մեդիակրթության, իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման միջոցով:
Տարբեր գործողությունների միջոցով ծրագիրը կնպաստի Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի 35-65 տարեկան մեծահասակների մեդիագրագիտության բարձրացմանը: Ծրագրի թիրախային խմբի ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երիտասարդները հակված են ունենալ մեդիագրագիտության ավելի բարձր մակարդակ և ավելի շատ հնարավորություններ են ստանում կատարելագործելու իրենց հմտությունները, քան մեծահասակները:
Ծրագրի թիրախային խմբում նաև այն մարդիկ են, ովքեր հասարակության մեջ իրենց սոցիալական անապահով դիրքի պատճառով ունեն միայն սահմանափակ հասանելիություն արժանահավատ նորություններին, նորությունների վերլուծությանը: Արդյունքում, նրանք չեն կարողանում ընկալել տեղական և համաշխարհային իրադարձություններն ու զարգացումներն ամբողջությամբ և իրենց բարդությամբ, ինչը, խոցելի է դարձնում նրանց՝ ապատեղեկատվության տարածման համատեքսոոմ։
Ծրագրի շրջանակումարդյունքում կվերապատրաստվեն ավելի քան 150 մեծահասակներ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերից , իսկ շուրջ 650-ը հասանելիություն կունենան հանրային միջոցառումներին, ինչպես նաև ծրագրի շրջանակում ստեղծված մեդիագրագիտության կարողություններին խթանող ռեսուրսներին:
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը, որպես ծրագիրն իրականացնող կազմակերպություն պատասխանատու է ծրագրի կրթական և իրազեկման միջոցառումներն իրականացնելու և մեծահասակների մեդիագրագիտության կարիքների գնահատման համար։
ՀԼԱ-ն, որպես ծրագրի գործընկեր պատասխանատու է հետևյալի համար՝ մեդիագրագիտության կրթական գործիքների մշակում (սեղանի խաղ, իրազեկման տեսահոլովակներ, տպագրական նյութեր), կրթական և իրազեկման միջոցառումների իրականացում, իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջամտություններ (փաստերի ստուգման նյութերի հրապարակում, մեդիագրագիտության մարզային միջոցառումներում և հանրային քննարկումներ):
Իրականացնող, գործընկեր կազմակերպություններ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ, Հանրային լրագրության ակումբ
Ծրագրի աջակից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Ծրագրի ժամկետներ՝ 2021 թ․ մայիս – 2021 թ․ դեկտեմբեր