«Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» նախագիծն իրականացվում է ԴԻ-Վի-Վի Ինթերնեյշնալի և Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործընկեր կազմակերպությունների կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ։
Ծրագրի նպատակն է ընդլայնել Պատմության մրցույթներ ցանցի (ստեղծված Քյորբեր հիմնադրամի կողմից) կրթական հնարավորությունները ծրագրում ներառված հինգ երկրներում՝ խթանելով նախագծային ուսուցումը, ինչպես նաև դպրոցներում պատմություն առարկայի դասավանդման ժամանակակից մեթոդները։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշակերտներին և ուսուցիչներին ինքնուրույն հետազոտել տեղական պատմությունը՝ այդ կերպ տեղեկատվություն ստացողի դերից անցում կատարելով տեղեկատվություն արտադրողի դերին և զարգացնելով անձնական պատասխանատվությունն ու քննադատական մտածողությունը: Մի շարք դեմառդեմ և առցանց դասընթացներ կկազմակերպվեն ուսուցիչների և աշակերտների համար՝ թույլ տալով նրանց ընդլայնելու իրենց գիտելիքներն ու ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ։
Ծրագրի թիրախ երկրներում քաղաքացիական հասարակության վեց դերակատարներ օժանդակություն կստանան պատմություն առարկայից մրցույթներ անցկացնելու հարցում՝ մասնագիտական փորձառության, կարողությունների զարգացման և վերտարածաշրջանային կապերի ստեղծման միջոցով։ Ստեղծված «Պատմության մրցույթներ» ցանցը կշարունակի գործել որպես քաղաքացիական կրթության կայուն հարթակ։
Ընդհանուր առմամբ մոտ 400 ուսուցիչներ ձեռք կբերեն բանավոր պատմության և տեղական պատմության մեթոդաբանության գիտելիքներ և հմտություններ, շուրջ 1500 աշակերտներ կմասնակցեն մրցույթին։
Ծրագրի թիրախային խմբեր․
Հիմնական գործողություններ․
Իրականացնող, գործընկեր կազմակերպություններ: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ, Քյորբեր հիմնադրամ (միջազգային գործընկեր), «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ (տեղական գործընկեր)
Ծրագրում ներգրավված երկրներ․ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Ծրագրի աջակից․ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն
Իրականացման ժամանակահատված. Մայիս 2021- դեկտեմբեր 2022