PEACE: Տեղահանված և տեղական բնակչության համագործակցային ներգրավվում հանրային և համայնքային կյանքին Հայաստանում և Վրաստանում
2021 թ.-ի դեկտեմբերից Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը մեկնարկել է նոր նախագիծ «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ:
«Տեղահանված և տեղական բնակչության համագործակցային ներգրավվում հանրային և համայնքային կյանքին Հայաստանում և Վրաստանում» (PEACE) 11-ամսյա ծրագիրը նպատակ ունի ապահովել Հայաստանում խոցելի տեղահանված բնակչության մասնակցության, կազմակերպման և ինքնադրսևորման հնարավորություններ՝ հիմնականում թիրախավորելով 2020թ-ի Արցախյան ռազմական հակամարտության պատճառով ՀՀ-ում վերաբնակեցված անձանց։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
- Գործընկեր Մեծահասակների կրթության կենտրոնների (ՄԿԿ) և ՔՀԿ-ների կարողությունների զարգացում (վերապատրաստում, խորհրդատվություն, մենթորություն) թիրախ խոցելի խմբերին բացահայտելու, մոբիլիզացնելու և նրանց հետ աշխատելու համար՝ հաշվի առնելով նրանց հատուկ կարիքներն ու խնդիրները։
- Թիրախային շահառու խմբերի կարիքների գնահատում և շահառուների բացահայտում:
- Համայնքային մակարդակում շահառուների խմբերի ձևավորում և նրանց մոբիլիզացում մի շարք միջոցառումների շուրջ (դասընթացներ, վերապատրաստումներ, փորձի փոխանակման այցեր, վարպետության դասեր և այլն):
- Մինչև 4 համայնքային ծրագրերի իրականացում շահառուների կողմից իրենց հյուրընկալող համայնքներում՝ տեղական բնակչության հետ միասին:
Ծրագրի բաղադրիչները ուղղված կլինեն հատկապես կանանց և երիտասարդներին (հաշմանդամություն ունեցող կամ առանց հաշմանդամության):
Ծրագրի շահակից և շահառու խմբեր.
- ՄԿԿ-ները և գործընկեր ՀԿ-ները, ինչպես նաև տեղական/տարածաշրջանային կառավարության համապատասխան ներկայացուցիչները, որոնք ներգրավված են վերոնշյալ շահառուներին աջակցության/ծառայությունների տրամադրման մեջ:
- 40 ընտանիք Արցախից, որոնցից՝ 10-ական՝ Սիսիանում (Սյունիք), Մարտունիում և Սևանում (Գեղարքունիք), Գյումրիում (Շիրակ), Չարենցավանում և Նոր Գեղիում (Կոտայք)՝ կանանց և երիտասարդների թիրախավորմամբ։
- Տեղաբնակ խոցելի մարդիկ (երիտասարդներ, կանայք և այլն), ովքեր հիմնական շահառու խմբի հետ կներգրավվեն ծրագրի գործողություններում։
Ծրագրի իրականացման երկրներ՝ Հայաստան, Վրաստան
Իրականացման ժամանակահատված՝ դեկտեմբեր 2021- նոյեմբեր 2022
Ծրագրի աջակից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (BMZ)