Դասընթաց՝ «Մեծահասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում Curiculum GlobALE-ի կիրառման հիմունքները» խորագրով

Հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր «Մեծահասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում Curiculum GlobALE-ի կիրառման հիմունքները» խորագրով դասընթաց՝ մեծահասակների կրթության ոլորտի գործընկեր դասընթացավարների համար:

Հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր «Մեծահասակների ոչ ֆորմալ կրթության պրակտիկայում Curiculum GlobALE-ի կիրառման հիմունքները»  խորագրով դասընթաց՝ մեծահասակների կրթության ոլորտի գործընկեր դասընթացավարների համար: Դասընթացն, ինչպես անցյալ տարի, այս անգամ նույնպես վարում էին Բելառուսից ժամանած  փորձառու դասընթացավարներ Ալյոնա Լուգովցովան և Սերգեյ Լաբոդան: 6 օր շարունակ նրանք մասնակիցներին էին փոխանցում ուսուցման գործընթացի վերաբերյալ և՛ տեսական, և՛ պրակտիկ գիտելիքներ՝ արդիական մեթոդների միջոցով: Դասընթացի մասնակիցները Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից աջակցություն ստացող մեծահասակների կրության կենտրոնների ներկայացուցիչներ էին, փորձառու և խոստումնալից դասընթացավարներ, բանտային կրթության և մասնագիտական կողմնորոշման կառույցների ներկայացուցիչներ: Դասընթացի  վերջում բոլորը հավաստիացնում էին, որ  նախորդ վեց օրերը գերհագեցած էին, արդյունավետ և պարտավորեցնող: Դե իսկ Դի-Վի-Վի-ին սպասում է նրանց կողմից տրված խոստումների իրագործմանը և պլանավորում հետագա համատեղ աշխատանքները: 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։