Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հայտարարում է «ԿրթաԲԱՑ» թեմայով պաստառների մրցույթ՝ համանուն արշավի շրջանակներում, որի նպատակն է մեծահասակների (18 և ավելի տարիք ունեցող անձանց) ուսումնառության և կրթության հանրայնացումը և նվիրված է Հայաստանում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գործունեության 20-ամյակին:
Պաստառների մրցույթի միջոցով ստեղծագործական արտահայտչամիջոցներով հանրայնացվելու են արշավի կարգախոսը, նպատակները և ուղերձները (այդ թվում՝ հեշթեգերը), որոնք կարող եք գտնել այստեղ՝ bit.ly/3xL0CAJ
Մրցույթի պայմաններ և պահանջներ
Մրցույթը բաց է բոլորի համար։ Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր։
Պատրաստի աշխատանքները պետք է ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 14-ը ներառյալ:
Լավագույն պաստառ(ներ)ի ընտրությունը կատարվելու է երկու փուլով.
Փուլ 1. Մասնագիտական ժյուրին ծանոթանալու է աշխատանքներին և գնահատելու պաստառի համապատասխանությունը թեմային, պաստառի գրավչությունն ու պարզությունը, ինչպես նաև ուղերձի հասանելի ներկայացումը։
Փուլ 2. Տեխնիկական և բովանդակային համապատասխանությամբ նախընտրված պաստառները սեպտեմբեր ամսին ներկայացվելու են բացօթյա ցուցահանդեսում ու առցանց հարթակներում՝ դրվելով բաց քվեարկության։
Հանրագումարային բարձր միավոր ստացած աշխատանքը կճանաչվի հաղթող։
Հաղթող պաստառ(ներ)ն արժանանալու է (են) դրամական մրցանակի՝ 50․000-100․000 դրամի չափով (կախված հաղթող աշխատանքների քանակից):
Առանձին անվանակարգերով մրցանակներ են նախատեսված նաև հանդիսատեսի և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի համակրանքին արժանանացած պաստառների համար:
Լավագույն հինգ պաստառները կմասնակցեն 2022թ. Թբիլիսիում կայանալիք միջազգային կոնֆերանսին, որը նույնպես նվիրված է Հայաստանում և Վրաստանում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գործունեության 20-ամյակին:
Պաստառներին ներկայացվող տեխնիկական պահանջներ
- Պաստառները կարող են լինել ինչպես թվանշային, այնպես էլ ֆիզիկական (թղթի վրա), հորիզոնական կամ ուղղահայաց,
- Պաստառների չափը՝ A1 (594 x 841մմ),
- Թվանշային պաստառներն անհրաժեշտ է ներկայացնել
էլեկտրոնային տարբերակով՝ ստորև նշված պարամետրերով․
ա) Ընթացիկ շրջանառության համար՝ RGB գունային ձևաչափում, առավելագույնը` 2119 х 3000 px,
բ) Վերջնական տպագրության համար`CMYK գունային ձևաչափում՝ JPEG, TIFF - 300 dpi (A1) կամ վեկտորային տպագրական ֆայլեր՝ pdf, eps։
Ֆիզիկական պաստառներն անհրաժեշտ է լուսանկարել և ուղարկել մինչև օգոստոսի 14-ը ներառյալ, իսկ մինչև օգոստոսի 19-ը, ժամը 18։00-ն ներկայացնել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ (հասցե՝ ք․ Երևան, Չարենցի 55Ա)։
- Պաստառներում պետք է տեղ գտնեն Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և «ԿրթաԲԱՑ» արշավի լոգոները, ինչպես նաև արտահայտեն ուղերձները, կարգախոսը, որոնք կարող եք գտնել այստեղ՝ bit.ly/3xL0CAJ
- Ստեղծագործության իրականացման նյութը, գործիքները և մեդիաները (միջոցները) ինչպես նաև պաստառի ոճը ազատ են:
- Պաստառը ներկայացնելիս պետք է կցել նաև 0,5-1 էջ տեքստ, որը մեկնաբանում է մոտեցումը (պաստառի գաղափարը և ուղերձը, կիրառված նյութի/մեդիայի նպատակահարմարությունը, կիրառված նշանային համակարգի կամ այլ լուծումների պատճառաբանությունը և այլ)։
- Նախապատվություն կտրվի այն պաստառներին, որոնք ավելի պարզ և մատչելի կներկայացնեն ուղերձը, կլինեն գրավիչ և ստեղծագործական:
Աշխատանքները՝ ուղեկցող տեքստով պետք է ուղարկել info@dvv-international.am և dvvarmenia@gmail.com էլ. հասցեներին, թեմա (subject) բաժնում նշելով՝ «Պաստառների մրցույթ»։ Էլ. փոստով ուղարկվող նյութի առավելագույն ծավալը պետք է լինի 24MB: Մեծ ծավալով նյութերի դեպքում անհրաժեշտ է բեռնել նյութերը www.wetransfer.com կամ այլ կայք և նամակին կցել հղումը: