Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը 2022թ.-ին նշում է իր գործունեության 20-ամյակը, որի առթիվ իրականացնում է ՄՈՒԿ հանրայնացման 7-ամսյա արշավ՝ ամփոփելու նախորդ տարիների գործունեությունը ու ուրվագծելու այս ոլորտում հետագա աշխատանքը։ Արշավն իրականացվում է Կրթության, գիտրության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
Արշավը կրում է «ԿրթաԲԱՑ» խորագիրը․ Կրթություն Բոլորին, Ամենուր, Ցկյանս։
Արշավի նպատակն է հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը հանրային բարիք է և իրավունք բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից: Այս համատեքստում ոչ ֆորմալ կրթությունը կարևորվում է որպես հեռանկարներ բացող հնարավորություն ու մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց, որը հանգեցնում է արժանապատիվ, բարեկեցիկ և կայուն ապրելակերպի։
«ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակներում՝ 2022թ․-ի մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը համագործակցելով տարբեր գործընկերների հետ, հանդես կգա տարատեսակ նախաձեռնություններով և միջոցառումներով, մասնավորապես՝ քննարկումներով, մրցույթներով, ցուցադրություններով, վիկտորինաներով և այլն։
Արշավի վերաբերյալ իրազեկման առաջին լուսաբանումներին կարող եք ծանոթանալ ստորև.
«Առավոտ լուսո»․ Գոհար Մամիկոնյան, Էսթեր Հակոբյան. Հանրային Հեռուստաընկերություն
«Խոշոր պլան». Կրթություն՝ բոլորի համար — Իմ Ռադիո (armradio.am)