Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը փնտրում է ծրագրային/վարչական օգնական

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը փնտրում է ծրագրային/վարչական օգնական՝ վարելու գրասենյակի ընթացիկ աշխատանքները, աջակցելու ծրագրային գործողություններին և նպաստելու կազմակերպության տեսանելիության բարձրացմանը։

Դիմելու համար անհրաժեշտ է 3-5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ և հետաքրքրություն կրթության ոլորտի նկատմամբ։ 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 20-ն է։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV ուղարկել info@dvv-international.am էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը (Ծրագրային/վարչական օգնական)։  

Աշխատանքային պարտականությունների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։