Փորձի փոխանակման այց Վրաստանի մեծահասակների կրթության կենտրոններ

 

Մարտի 4-8-ը փորձի փոխանակման նպատակով Վրաստանի մեծահասակների կրթության կենտրոններ այցելեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի և Դիլիջանի համայնքային կենտրոնի ներկայացուցիչները։ Հայաստանյան ներկայացուցիչները եղան Բոլնիսի, Շահումյանի, Կոդայի, Լելիանիի, Ախալքալաքի և Ախլցխայի մեծահասակների կրթության կենտրոններում:

Այցի ընթացքում Վրաստանի մեծահասակների կրթության կենտրոնների կողմից ներկայացվեցին իրականացվող դասընթացները, շահառուների ներգրավվման մեխանիզմները, կենտրոնների համագործակցությունը ՏԻՄ-ի հետ, շենքային պայմանները, սոցիալական ձեռնարկությունների փորձը և իրենց աշխատանքի այլ կարևոր կողմեր։  Հայաստանցի և վրացի գործընկերները  կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հայաստանյան և վրացական կենտրոնների ընդհանրություններն ու տարբերությունները։

ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։