2023 թ․-ի առաջին ցանցային հանդիպումը՝ Մեծահասակների կրթության կենտրոնների մասնակցությամբ

 

Մարտի 24-25-ը Երևանում կայացավ Դի-Վի-Վի Ինթերնայշնալի հայաստանյան գրասենյակի գործընկեր մեծահասակների կրթության կենտրոնների հերթական ցանցային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի, Մարտունու կանանաց համայնքային կենտրոնի և Դիլիջանի համայնքային կենտրոնի ներկայացուցիչները։

Հանդիպումն ուղղված էր քննարկելու այս տարվա համտեղ գործունեությունը, ծրագրերը, պլանավորելու առաջիկա քայլերը։ Հանդիպման ընթացքում կենտրոններին  ներկայացվեց Curriculum InstitutionALE գործիքը և տեղայնացման շուրջ համատեղ աշխատանքները, քննարկվեց Լոռվա մարզում նոր ՄԿ կենտրոնի հիմնման մոտեցումը, ինչպես նաև մեծահասկների կրթության կենտրոնների և ՄՈՒԿ այլ կառույցների համագործակցությունը։  Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվեցին արժեքավոր մտքերով, կատարեցին գործնական աշխատանքներ, քննարկումներ։