Հուլիսի 15-ին Ստեփանավանում տեղի ունեցավ ԿրթաԲԱՑ Ստեփանավան մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը Դի-վի-վի ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսվորվող վեցերորդ կենտրոնն է։
Կենտրոնը հիմնվել է «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Ստեփանավանի համայնքապետարանի և ԻնՍտեփանավան զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ տեղակայվելով քաղաքային գրադարանում։
Բացման արարողությանը պաշտոնական ելույթներով հանդես եկան Ստեփանավան համայքի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրացուցիչ և շարունական կրթության բաժնի ղեկավար Կարինե Դադյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Կատրին Բուդեր Պելծը, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Սիմոնյանը, «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը։
Շուրջերկուժամտևածմիջոցառմանընթացքում գրադարանի բակում ընթանում էին ինտերակտիվ աշխատարաններ, վարպետաց դասեր ու խաղեր, իսկ ներսում՝ քննարկումներ մեծահասակների կրթության մարտահրավերների շուրջ։
Ստեփանավանի կրթաԲԱՑ կենտրոնը սպասում է իր նոր ուսումնառուներին՝ սովորելու, զարգանալու և համայնքում ակտիվ դերակատար լինելու համար։
Կենտրոնի նախատեսված է 18-ից բարձր տարիքային խմբի համար։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ արդեն իրականացվում են առողջ ապրելակերպի, հրուշակագործության, անգլերենի, ձեռնարկատիրական հմտությունների դասընթացները, որոնց մասնակցում են 80-ից ավելի շահառուներ։