Ավարտվեց «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի ևս մեկ՝ 6-րդ շրջափուլը։ 2024թ․ հուլիս-հոկտեմբերին ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՊՏՀ և ՆԳՆ ՃԿՊԱ մի խումբ դասախոսներ մասնակցեցին «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացին, որը հիմնվում է UNESCO-ի կողմից ճանաչված Curriculum GlobAle-ի չափորոշչի վրա։ Դասընթացին հայտագրվել էր 44 մասնակից, որոնցից շուրջ 22-ը հաղթահարեցին նախավորակավորման թեստը և ներգրավվեցին դասընթացի առցանց հատվածում։ Նրանցից 18 - ը ավարտեցին դասընթացի առցանց փուլը, իսկ 13-ը հոկտեմբերի 30-նոյեմբերի 3-ը կարողացան մասնակցել նաև մեկշաբաթյա լսարանային հանդիպումներին, որտեղ հնարավորություն ունեցան մասնակցել տարբեր վարժանքների, ինտերակտիվ դասախոսությունների, խաղ-սիմուլյացիաների, ինչպես նաև գործնականում կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները։ Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։
Դասընթացն իրականացվում է ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի հետ համատեղ։