Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը և ՔՈԱՖ-ը ստորագրեցին մեծահասակների կրթության ծրագրի իրագործման հուշագիր

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեծահասակների կրթության ծրագրի իրագործման հուշագիր ստորագրեցին։ 

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեծահասակների կրթության ծրագրի իրագործման հուշագիր ստորագրեցին։ 
 
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ՔՈԱՖ-ին տրամադրում է մասնագիտական և ֆինանսական աջակցություն, որ առանձնացրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը:
«Մեզ համար շատ կարևոր է ՔՈԱՖ-ի հետ
 աշխատել, քանի որ այն գյուղի շահառուներին մոտ կանգնած կազմակերպություն է, ու մենք վստահ ենք, որ տրված աջակցությունը ծառայելու է նպատակին»,- ասաց «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը։ 
 
Ոչ ֆորմալ կրթությունը խթանում է մեծահասակների մասնակցությունը մշակութային, սոցիալական և տնտեսական գործընթացներին, ինչպես
 նաև կայուն զարգացմանն ու աղքատության նվազեցման գործընթացներին։ Գործընկերության եռամյա ծրագրի խթան է հանդիսացել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կարևոր դերը մեծահասակների կրթության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում։ 
 
«Մեծահասակների կրթությունը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում» խորագրով ծրագիրը ներառում է  Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեծահասակների կրթության նախաձեռնություններ, տարաբնույթ դասընթացներ և աշխատաժողովներ, մասնագիտական խորհրդատվություն, համայնքային նախաձեռնություններ և այլն։ 
 
«ՔՈԱՖ-ի անունն իսկ երեխայակենտրոն ծրագրեր է ենթադրում, սակայն մեր առաքելությունը գյուղական համայնքների համապարփակ զարգացումը խթանելն է։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ մեր համագործակցությամբ մենք ցույց ենք տալիս Հայաստանի  ժողովրդին, մեր համայնքներին ու դոնորներին, որ ամենայն լրջությամբ աշխատում ենք նաև մեծահասակների կրթության ու ինքնիրացման ուղղությամբ»,-  նշեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ 
 
Մասնագիտական վերապատրաստումները նախատեսված են 120 հոգու համար, ու նրանց թիվն ավելանալու է առցանց և աջակցող լրացուցիչ հնարավորություններ տրամադրելու շնորհիվ։ Դրական ծնողավարության, առողջ ապրելակերպի և այլ թեմաներով դասընթացների և աշխատաժողովների կարող են մասնակցել շուրջ 200 մեծահասակներ։ 
ՔՈԱՖ-ի տնօրենն ընդգծեց հատկապես Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի պես հեղինակավոր միջազգային ընկերության հետ աշխատանքը, որ բնութագրվում է հարուստ փորձառությամբ, բծախնդրությամբ ու որակական լրջագույն պահանջներով և վերահսկման մեխանիզմներով։ 
 
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և ՔՈԱՖ-ի համագործակցությունը մեկնարկել է դեռ անցյալ տարի ու շարունակվելու է նաև 2021-ին՝ մեծահասակների կրթության ոլորտում ներդնելով ընդհանուր առմամբ շուրջ հիսուն հազար եվրո։ Գործընկերները վստահ են, որ միասին գործելու դեպքում շահառուների համար ավելի մեծ արդյունքներ կարող են գրանցել։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։