Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը նույնպես արձագանքում է COVID19-ին

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ գործող Սիսիանի մեծահասակների կենտրոնը  նույնպես արձագանքել է COVID19-ի մարտահրավերներին։

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ գործող Սիսիանի մեծահասակների կենտրոնը  նույնպես արձագանքել է COVID19-ի մարտահրավերներին։ Ստեղծված իրավիճակում կենտրոնի աշխատանքները ոչ միայն չեն դադարել, այլև մեծացել է կենտրոնի՝ համայնքի կայունությունն ապահովող դերը։ 
Կենտրոնը շարունակում է հիմնական դասընթացները՝ միայն թե հեռավար եղանակով։ Իսկ կարուձևի դասընթացի արդյունքում համայնքի խոցելի խմբերը ոչ միայն ձեռք բերեցին նոր մասնագիտություն, այլև նրանց կողմից կարված 55 արտահագուստները տրամադրվեցին Սիսիանի համայնքապետարանին։  Արտահագուստները կօգտագործվեն համավարակի պայմաններում համայնքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն առավել անվտանգ դարձնելու նպատակով։ 
 

VHS DVV International LogoBMZ Logo