2022թ․-ին հերթական խումբը վերապատրաստվեց Curriculum GlobAle-ի վրա հիմնված «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի շրջանակում։ 12-շաբաթյա դասընթացը կազմված է հինգ առցանց և մեկ լսարանային մոդուլներից, ինչպես նաև ՝ ավարտական աշխատանքների նախապատրաստումից և ներկայացումից: Այս տարի դասընթացը նախատեսված էր բուհերում դասավանդողների, ինչպես նաև ասպիրանտների ու հայցորդների համար։ Հունիսի 30-ին կայացած մեկնարկային հանդիպմանը ներկա էին մոտ 30 մասնակիցներ, որոնք ներգրավվեցին դասընթացի առցանց հատվածում։ Նրանցից 16-ը կարողացան հաղթահարել առցանց հատվածը, ինչպես նաև ներկա գտնվել մեկշաբաթյա լսարանային հանդիպումներին, հաջողությամբ ավարտել դասընթացը և ստանալ հավաստագրեր։
Դասընթացը մշակվել 2020-21թթ-ին, երբ անց է կացվել նաև պիլոտային փուլը։ Այս տարի այն ամբողջությամբ լրամշակվել և իրականավել է հայաստանյան դասընթացավարներ՝ Լուսինե Խառատյանի, Սերոբ Խաչատրյանի, Լուսինե Պողոսյանի, Գայանե Հարությունյանի և Միշա Թադևոսյանի կողմից, որոնք նախորդող տարիներին վերապատրաստվել են նույն ծրագրով։ Ծրագրի իրականացման համար ներգրավված էին միջազգային փորձագետներ Ալյոնա Լուգավցովան և Սերգեյ Լաբոդան, որոնք առցանց խորհրդատվություն էին տրամադրում տեղական դասընթացավարներին, ինչպես նաև վարում էին առցանց վարպետաց դասեր։
Դասընթացի շարունակականության ապահովման նպատակով ծրագրի ավարտից հետո կապ կհաստատվի ընտրված գործընկեր բուհերի հետ՝ քննարկելու համագործակցության