Ապրիլի 28-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Դի-Վի-Վի ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Մեծահասակների կրթության և ուսումնառության ներածություն» թեմայով դասընթացը։ Դասընթացին ներգրավված էին Մեծահասակների կրթության կենտրոնների կրթական ծրագրերի նոր համակարգողները և դասընթացավարները։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել մեծահասակների ուսումնառության առանձնահատկությունները, կրթական գործընթացի հիմնական փուլերն ու դրանց արդյունավետ կազմակերպման մոտեցումները։
Մեկօրյա ինտենսիվ ծրագրի շրջանակներում մասնակիցները ծանոթացան մեծահասակների ուսումնառության և կրթության հիմնարար սկզբունքներին։ Քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝
- մեծահասակ ուսումնառուի և նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունները,
- ուսումնական ծրագիր ստեղծելու մեթոդական հիմքերը,
- դասընթացի պլանավորման, իրականացման և գնահատման մեթոդներն ու մեխանիզմները։
Դասընթացն իրականացավ ուսուցման ակտիվ մեթոդների կիրառմամբ՝ խթանելով մասնակիցների ներգրավվածությունը և փոխադարձ ուսուցումը։
Դասընթացի շրջանակներում ներկայացվեց նաև վերջերս մշակված «10 հարց ու պատասխան Մեծահասակների ուսումնառության ու կրթության մասին» գրքույկը, որի նպատակն է օգնել կենտրոնների շահառուներին պատկերացում կազմել ՄՈՒԿ ձևերի, օգուտների, տրամադրողների մասին։
Այս նախաձեռնությունն ուղղված էր մեծահասակ ուսումնառուների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը, մեծահասակների կրթության որակի բարձրացմանը և գործընկերային ցանցի ստեղծմանն ու ամրապնդմանը