Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար (կառույց) մրցույթ

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է մրցույթ Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության/մեծահասակների կրթության լավագույն մատակարար/կառույց անվանակարգում:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար (կառույց)» անվանակարգում:

Իր գործունեության 20 տարիների ընթացքում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ֆինանսական, խորհրդատվական և այլ աջակցություն է տրամադրել  Հայաստանում գործող մեծահասակների ոչ ֆորմալ կրթության համայնքային կառույցներին: Հաշվի առնելով այս հանգամանքը, և  այն, որ նման կառույցների արդյունավետ գործունեության շնորհիվ է, որ շահառուների տարբեր խմբեր ցկյանս ուսումնառության և շարունակական կրթության հնարավորություններ են ստանում՝ «ԿրթաԲԱՑ» արշավի կենտրոնական նախաձեռնություններից է ԼՇԿ/ՄՈՒԿ լավագույն կառույցների վերհանումը և արժևորումը:

Հրավիրում ենք ՀՀ-ում գործող համապատասխան կառույցներին մասնակցել այս մրցույթին՝ լրացնելով ինքնաառաջադրման հայտ:

 

Մասնակցության պայմաններ, ընտրության չափանիշներ, խրախուսում

  • Ինքնաառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական/մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ թվում ՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, մասնավոր կրթական կառույցներ, բուհական կենտրոններ և այլն:
  • Կառույցների կրթական ծրագրերից առնվազն 60%-ի շահառուներ պետք է լինեն 18 տարեկանից բարձր անձինք:

Կառույցների գործունեությունը գնահատելիս կարևորվելու են հետևյալ չափանիշները.

  • Թիրախային խմբի կարիքներին համապատասխանող և հետադարձ կապի վրա հիմնվող ծրագրերի իրականացում։
  • Կառույցի կրթական ենթակառուցվածքներ (այդ թվում՝ շենքային և կրթական պայմաններ /դասասենյակներ, արհեստանոցներ/, սարքավորումներ, կայքէջ, տեղեկատվական բրոշուրներ և  այլն):
  • Ոսումնական գործընթաց (այդ թվում՝ ուսումնական ծրագրերի առկայություն, որակյալ դասընթացավարների ներգրավում, գիտելիքի ստուգման մոտեցումներ,  ձեռնարկներ և այլ ռեսուրսներ):
  • Նորարարական լուծումների իրականացում:
  • Համագործակցություն և ծրագրային ֆինանսավորում:
  • Կառույցի ծառայությունների պահանջարկ և համայքում ճանաչելիություն:

Լավագույն մատակարարը կստանա ֆինանսավորում 500-900 եվրոյի շրջանակներում, որը կուղղվի առաջիկա մեկ տարում խոցելի շահառուների կրթության ծախսերին:

Մրցույքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրանցել ինքնառաջադրման հայտը  և  ուղարկել  tadevosyan@dvv-interanational.am   և asryan@dvv-international.am էլ․ հասցեներին։

Ինքնառաջադրման հայտ

Հայտերի ներկայացումը կսկսվի 2022թ հունիսի 20-ից և կավարտվի 2022 թ. սեպտեմբերի 30-ին:

Հուլիսի 11-ին , ժամը 17:00 Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը կազմակերպելու է  առցանց տեղեկատվական հանդիպում բոլոր ցանկացող կառույցների համար: Հանդիպման հղում՝  https://us02web.zoom.us/j/9773654843; Meeting ID: 977 365 4843։

Մրցույթի հաղթողի մասին կհայտարարվի նոյեմբեր ամսին կայանալիք գալա միջոցառմանը:

 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։