Մարտի 4-8-ը փորձի փոխանակման նպատակով Վրաստանի մեծահասակների կրթության կենտրոններ այցելեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի և Դիլիջանի համայնքային կենտրոնի ներկայացուցիչները։ Հայաստանյան ներկայացուցիչները եղան Բոլնիսի, Շահումյանի, Կոդայի, Լելիանիի, Ախալքալաքի և Ախլցխայի մեծահասակների կրթության կենտրոններում:
Այցի ընթացքում Վրաստանի մեծահասակների կրթության կենտրոնների կողմից ներկայացվեցին իրականացվող դասընթացները, շահառուների ներգրավվման մեխանիզմները, կենտրոնների համագործակցությունը ՏԻՄ-ի հետ, շենքային պայմանները, սոցիալական ձեռնարկությունների փորձը և իրենց աշխատանքի այլ կարևոր կողմեր։ Հայաստանցի և վրացի գործընկերները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հայաստանյան և վրացական կենտրոնների ընդհանրություններն ու տարբերությունները։