«Բարեկամության և երջանկության ամրո՞ց․ Բացահայտելով խորհրդային քարոզչությունը» խորագրով պատմության ճամբար

Ս․թ․ հոկտեմբերի 25-28-ը Երևանում տեղ ունեցավ Պատմության ճամբար 2022-ը՝ «Բարեկամության և երջանկության ամրո՞ց․ Բացահայտելով խորհրդային քարոզչությունը» խորագրի ներքո։

 

Ճամբարին մասնակցում էին 17 աշակերտ Հայաստանից և Մոլդովայից, ովքեր 2022թ․ ընթացքում մասնակցել են Պատմության մրցույթներին, կատարել հետազոտական աշխատանքներ «Մերժման և կարոտաբաղձության միջև․ Խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում» ընդհանուր թեմայի շրջանակներում և ճանաչվել հաղթող տարբեր անվանակարգերում։

Ս․թ․ հոկտեմբերի 25-28-ը Երևանում տեղ ունեցավ Պատմության ճամբար 2022-ը՝ «Բարեկամության և երջանկության ամրո՞ց․ Բացահայտելով խորհրդային քարոզչությունը» խորագրի ներքո։

Ճամբարին մասնակցում էին 17 աշակերտ Հայաստանից և Մոլդովայից, ովքեր 2022թ․ ընթացքում մասնակցել են Պատմության մրցույթներին, կատարել հետազոտական աշխատանքներ «Մերժման և կարոտաբաղձության միջև․ Խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում» ընդհանուր թեմայի շրջանակներում և ճանաչվել հաղթող տարբեր անվանակարգերում։ Աշակերտների հետ ճամբարին մասնակցում էին նաև 1-ական ուսուցիչ 2 երկրներից։

Ճամբարի ընթացքում մասնակիցները հարստացրին իրենց գիտելիքները Խորհրդային շրջանի պատմության, մասնավորպես պետական քարոզչության և մարդկանց կյանքում դրա ազդեցության, ինչպես նաև քարոզչության դեմ պայքարի գործիքների մասին։  

Ճամբարի 4 օրերը բավական հագեցած էին։ Մասնակիցները այցելեցին Սովետական ակումբ (https://www.facebook.com/soviett.club ), որի հսկայական հավաքածուի միջոցով պատկերացում կազմեցին Խորհրդային կյանքի, առօրյայի մասին։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում ազգագրագետ Լևոն Աբրահամյանի օգնությամբ նրանք ծանոթացան հանրահայտ կինոռեժիսորի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև Խորհրդային իշխանությունների հետ ունեցած նրա տարաձայնություններին։ Մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը նրանց ներկայացրեց մուլտֆիլմերում թաքնված Խորհրդային քարոզչության տարրերը, իսկ գրող Արմեն Հայաստանցին քննարկում անցկացրեց իր «Արծաթե դարպասներ» պատմվածքի և դրա միջոցով Խորհրդային պատմության կոնկրետ ժամանակահատվածի շուրջ։

Ճամբարի ավարտին մասնակիցները կոլաժներ պատրաստեցին Խորհրդային քարոզչության իրենց պատկերացումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանք միմյանց և կիսվելով փորձով։

 

Ճամբարն իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի, Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ և Քյորբեր հիմնադրամի կողմից՝ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։