Մեծահասակների կրթության ոչ ֆորմալ ցանցի հանդիպում․ Գերազանցության կենտրոնների ներգրավվում

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 14-ին կայացավ մեծահասակների կրթության կենտրոնների ցանցային հանդիպումը:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 14-ին կայացավ մեծահասակների կրթության կենտրոնների ցանցային հանդիպումը: Հանդիպման առաջին հատվածում քննարկվեցին մեծահասակների կրթության կենտրոնների ընթացիկ ծրագրերը, գործունեությունը, հետագա աշխատանքները։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մեծահասակների կրթության ցանցի համալրում։ Ցանցին միանալու փոխըմբռնման հուշագիրը ստորագրեց «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Թովմասյանը։

Միջոցառման հաջորդ կարևոր դրվագն այն էր, որ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի 20-ամյակի կապակցությամբ՝ «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում հայտարարվեց «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար (կառույց)» մրցույթը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հանդիպման երկրորդ հատվածում կազմակերպված էր Մեծահասակների ուսումնառության և կրթության հրավիրյալ կառույցների առաջարկությունների տոնավաճառ։ Տարբեր ոլորտների 9 կառույցների ներկայացուցիչներ տանավաճառի ընթացքում ներկայացնում էին իրենց կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, իսկ ՄԿԿ-ները փորձում էին համագործակցություններ հաստատել, գտնել իրենց համար նոր և  հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնք հնարավոր կլինի տեղայնացնել իրենց կենտրոններում։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։