Հուլիսի 3-ին «Ուսուցման կանաչ կենտրոն»-ում տեղի ունեցավ Մեծահասկաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ցանցի հերթական հանդիպումը, որը մեկ հարթակում համախմբեց ցանցի անդամ 22 կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու համագործակցության նոր ուղղությունները, ոլորտի զարգացման առաջնահերթությունները և առաջիկա համատեղ նախաձեռնությունները։
Հանդիպումը մեկնարկեց մասնակիցների ծանոթացմամբ, որի ընթացքում ներկայացան նաև ցանցին միացած հինգ նոր անդամ կազմակերպությունները։ Միջոցառման շրջանակում նոր անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները ստորագրեցին համագործակցության հուշագիրը՝ պաշտոնապես միանալով ցանցին։
Օրվա կարևոր դրվագներից էր գործընկեր «Գյոթեի ինստիտուտի» ներկայացուցիչների մասնակցությունը, որոնք ներկայացրին ինստիտուտի ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ արվեց այն հնարավորություններին, որոնք կարող են հետաքրքիր և օգտակար լինել ցանցի անդամ կազմակերպությունների համար՝ նոր գործընկերությունների և համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև սովորող քաղաքների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները, որից հետո ցանցի անդամ կազմակերպությունները քննարկեցին առաջիկա համատեղ միջոցառումների գաղափարներն ու իրականացման հնարավոր ձևաչափերը։