Աշխատաժողով՝ Մեծահասակների կրթության և ուսումնառության ազգային զեկույցին ընդառաջ

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և ՀՀ ԿԳՄՍ Նախարարության համագործակցությամբ կազմակերպված «Մեծահասակների կրթության և ուսումնառության ազգային զեկույցին ընդառաջ» աշխատաժողովը։

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և ՀՀ ԿԳՄՍ Նախարարության համագործակցությամբ կազմակերպված «Մեծահասակների կրթության և ուսումնառության ազգային զեկույցին ընդառաջ» աշխատաժողովը։ 


Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկան Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Վերջինս իր խոսքում ընգծեց այս աշխատաժողովի կարևորությունը, հատկապես՝ 2021-2025 թթ․ Կրթութան ռազմավարության մշակման փուլում։ Կրթության ռազմավարության մեջ կարևոր տեղ է հատկացվելու լրացուցիչ և շարունակական կրթությանը, և 2021-2025թթ․-ին այդ ուղղությամբ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ։  


Աշխատաժողովին մասնակցում էին և՛ պետական կառույցների, և՛ ՀԿ-ների, և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ համալսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ և հետազոտողներ։ Համավարակով պայմանավորված՝ մասնակիցների մի մասը հանդիպմանը միացել էր առցանց եղանակով։ 


Շուրջ 3 ժամ տևած քննարկման ընթացքում  անդրադարձ կատարվեց զեկույցի հիմնական բաժիններին՝ Մեծահասակների կրթության և ուսումնառության քաղաքականությանը, մասնակցությանը, ֆինանսավորմանը, որակին, քաղաքացիական կրթությանը, COVID-19-ով պայմանավորված իրավիճակին։ Զեկույցի վերոնշյալ բաժինների մեծ մասը  լրացվեց տեղում՝ հիմնվելով ներկաների փորձագիտական կարծիքների վրա։ Ավելի ճշգրիտ տվյալներ պահանջող հատվածները կլրացվի ՀՀ ԿԳՄՍՆ Լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի կողմից։ Վերջինս նաև կամփոփի  զեկույցի վերջնական տարբերակը և կներկայացնի գործընկերներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ 
 


Մեծահասակների կրթության և ուսումնառության ազգային զեկույցները  ներկայացվում են 3 տարին մեկ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների կողմից, որոնց հիման վրա էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամփուփում և կազմում է հայտնի GRALE-ը՝ Մեծահասակների կրթության և ուսումնառության համաշխարհային զեկույցը։  Զեկույցի միջոցով մշտադիտարկվում է Բելեմի գործողութունների շրջանակում   և «Առաջարկություններ Մեծահասակաների կրթության և ուսումնառության վերաբերյալ»  փաստաթղթում սահմանված հիմնական ուղղությունները։ 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։