Վերապատրաստման դասընթացներ` «Համակցված ուսուցումը մեծահասակների կրթության համատեքստում»

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացվել է եռօրյա առցանց վերապատրաստման երկու ծրագիր․

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացվել է եռօրյա առցանց վերապատրաստման երկու ծրագիր՝ Մեծահասակների կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Համակցված/խառը ուսուցման» (Blended learning) վերաբերյալ։ Ծրագրն ուղղված էր դասընթացավարների շրջանում համակցված ուսուցման հմտությունների ձևավորմանը և առցանց դասընթացների շարունակականության ապահովմանը՝ արձագանքնելու ՀՀ-ում և աշխարհում Covid19-ով պայմանավորված կրթական մարտահրավերներին։

Վերապատրաստումը կազմակերպվել է երկու խմբերով։ Առաջին խմբում ներգրավված էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ գործող Սիսիանի մեծահասակների կրթության և Շիրակի «Խաչմերուկ» կենտրոնների 14 դասընթացավարները, որոնք ծանոթացել են համակցված ուսուցման հայեցակարգին, առկա հիմնական մոդելներին, ծրագրի դիզայնին/կառուցվածքին և արդյունավետ դասընթաց մշակելու հիմնական քայլերին։ Վերապատրաստման մասնակիցները իրենց կցված մենթորական թիմի աջակցությամբ մշակել են համակցված դասընթացների նախագծեր։

Վերապատրաստման երկրորդ խմբի մասնակիցները տարբեր գործընկեր կառույցների/ ՀԿ-ների ներկայացուցիչներ էին, որոնք ծանոթացան մեծահասակների կրթության առանձնահատկություններին, նրանց ուսուցման ձևերին և մեթոդներին, ինչպես նաև համակցված ուսուցման հիմնական սկզբունքներին ու առանձնահատկություններին։

Դասընթացավարների կողմից նոր գիտելիքների և կարողությունների ձեռքբերումը հնարավորություն կտա, հնարավորինս առանց խոչընդոտների, կազմակերպել ուսուցման գործընթացը՝ Covid19-ով պայմանավորված իրավիճակում և բնականոն աշխատանքի վերադառնալուց հետո։

VHS DVV International LogoBMZ Logo
Cookie-Settings
YOU ARE LEAVING DVV INTERNATIONAL
Important notice: If you click on this link, you will leave the websites of DVV International. DVV International is not responsible for the content of third party websites that can be accessed through links. DVV International has no influence as to which personal data of yours is accessed and/or processed on those sites. For more information, please review the privacy policy of the external website provider.