Մայիսի 25-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղը մասնակցեց Գերմանիայի դեպանության ավանդական Բաց դռների օրվա միջոցառմանը: Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը: Ծրագրում ներառված էին նաև բեմադրություններ, քննարկումներ և ներկայացումներ:
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի տաղավարում ներկայացված էին կազմակերպության աշխատանքներն ու հրատարակած գրքերը: Այս տարի ներկայացված էր նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ Երկրաբանական թանգարանի իրականացրած «Օբսիդիանի ճանապարհ» ծրագիրը: Տաղավարում ցուցադրվեցին Թանգարանային գիշերը կազմակերպված վարպետաց դասի ընթացքում մասնակիցների կողմից օբսիդիանից պատրաստած զարդերը: