Մայիսի 9-11-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Հորդանանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի մասնաճյուղերի մի խումբ ներկայացուցիչներ Կովկաս կատարած ուսումնական այցի շրջանակներում այցելեցին Հայաստան: Ծրագրում շրջանակներում այցի մասնակիցները եղան Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից հիմնադրված կենտրոններում` Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնում և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում: Հյուրերին ներկայացվեցին կենտրոնների աշխատանքները` առաջարկվող դասընթացները, հնարավոր շահառուների ներգրավումը, աշխատանքի տեղավորելու ջանքերը, ֆինանսական և կազմակերպչական կայունությունը և այլն:
Սիսիանում հյուրերը հնարավորություն ունեցան հանդիպել համակարգչային գրագիտության կուրսի մասնակիցներին և հարցեր տալ դասընթացից հետո նրանց հետագա պլանների մասին, իսկ Գյումրիում մասնակցեցին խոհարարության վարպետության դասի`սովորելով պատրաստրել Գյուրիին բնորոշ խմորեղեն: Ընդհանուր առմամբ փորձի փոխանակումը արդյունավետ էր և՛ հյուրերի, և՛ հյուրընկալողների համար: