Նոր կրթական օրակարգի քննարկում

Մայիսի 18-ին Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ) Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ կազմակերպեց մարդաշատ քննարկում` Հայաստանի քաղաքական և սոցիալական կյանքի փոփոխությունների հետ կապված նոր կրթական օրակարգը որոշակիացնելու նպատակով:

Մայիսի 18-ին Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը  (ԿՔՆ) Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ կազմակերպեց մարդաշատ քննարկում`  Հայաստանի քաղաքական և սոցիալական կյանքի փոփոխությունների հետ կապված նոր կրթական օրակարգը որոշակիացնելու նպատակով: Քննարկմանը ներկա էին մոտ 200 մասնակիցներ` ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, կրթության փորձագագետներ, ծնողներ և ոլորտով հետաքրքրվող այլ անհատներ:  

Քննարկման սկզբում նախաձեռնության անդամները ներկայացրին Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ իրենց տեսլականն ու  մետեցումները, որոնք հիմնված են մարդու իրավունքների և սոցիալական արդարության վրա` բոլորին  հավասար որակով կրթություն ապահովելու համար: 

 ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես միացավ քննարկմանը` հնարավորություն ունենեալով լսել մասնակիցների կողմից բարձրացվող հարցերի և խնդիրների ամփոփումը: Նա ընդգծեց նմանատիպ մասնակցային ֆորումների և հարթակների  կարևորությունը Կառավարության ծրագիրը կազմելու գործում և  հանրային մոնիթորինգի տեսանկյունից:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը  ստեղծվել է 2017 թվականին` կրթության հավասարության, սոցիալական արդարության և նմանատիպ խնդիրներով հետաքրքրվող մի խումբ անհատների և կազմակերպությունների կողմից` կրթական բարեփոխումներում վերահսկողություն և ազդեցություն ունենալու նպատակով: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ներգրավված է նախաձեռնությունում`  հանրային և կառավարական մակարդակներում մեծահասակների կրթության  և շարունակական  ուսումնառության կարևորությունն ընդգծելու համար: Միևնույն ժամանակ, նման ձևաչափերը հնարավորություն են տալիս խթանել կրթության վերաբերյալ հանրային դիսկուրսի ձևավորումը` կրթությունը դիտարկելով որպես հասարակության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող  ժողովրդավարական մասնակցայնությունը մեծացնելու արդյունավետ միջոց:

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։